«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ականները երեկ աջուձախ էին փախչում` լսելով Զելենսկու` Հայաստան կատարելիք այցի մասին հարցը։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան, Բաբկեն Թունյան, Նիկոլ Փաշինյանի քավորական ընտանիքից Վահե Ղալումյան` կտրուկ մերժում էին խոսել, բոլոր հարցերի մասնագետ Անդրանիկ Քոչարյանն անգամ հրաժարվեց խոսել: «Չեմ ուզում գնահատել դրական կամ բացասական, ի վերջո՝ Ուկրաինայի նախագահը երկրի ընտրված ղեկավար է, եւ, ինչպես մնացած երկրների ղեկավարները, եթե հատուկ ինչ-որ արգելք չկա, կարող է այցելել Հայաստան»,- ասաց Թունյանը: Ղալումյանը նկատեց` դեռ այցը պաշտոնապես հայտարարված չէ․ «Եթե լինի, կխոսենք, իսկ ենթադրությունները մեկնաբանել չեմ կարող»: ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցումն է՞լ է ենթադրություն. վարչապետը խոսել է՝ հիմա պիտի մնա՞նք, թե՞ դուրս գանք ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ում, փաստորեն, անվտանգային խնդիրներ ունենք, հետեւաբար… «Հետեւաբար պետք է սպասենք»: Ռուսաստանի դեմ պատերազմող երկրի առաջնորդի այցը չի՞ սրի հայ-ռուսական առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Պատգամավոր Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ Երեւանին չպետք է դա մտահոգի․ «Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի, չի արձագանքի, իրա գործն ա: Մեզ մեր երկրի շահերն է հետաքրքրում, մեր երկրի շահերը ոնց թելադրում ա մեզ, էնպես պիտի առաջնորդվենք»: Հիշեցրինք, որ, ըստ լուրերի, պատերազմի ժամանակ Ադրբեջանն ուկրաինական ֆոսֆոր է կիրառել Արցախում։ «Ո՞վ ասեց, հաստատվա՞ծ է»։ Հերքված էլ չէ։ «Իրենք էլ ասում են՝ Ռուսաստանի ֆոսֆորն ա դա եղել»,- անդրդվելի մնաց նա։ Ուկրաինայի նախագահի` մարտի 4-ին Հայաստան գալու մասին տարբեր աղբյուրներ են հայտնում։ Տեղեկությունն անցած շաբաթվա վերջին ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել էր Հայաստանում Ուկրաինայի գործերի հավատարմատար Վալերի Լոբաչը․ «Գարունը դրական իրադարձություններ կբերի Հայաստանին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55