ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․ « «Մի քիչ վստահեք էլի մեր քաղաքական դիրքորոշմանը»:
Սա Ալենի այսօրվա խնդրանքն էր ՀՀ լրագրողներին, որոնք ակնհայտորեն պատրաստ չէին ընդունել Ալենի բացահայտ մանիպուլյացիաները: Ինչպե՞ս վստահեն դավաճանության մեջ հիմնավոր կասկածվող, քաղաքական ցինիզմի անգերազանցելի ապիկարներին, ովքեր երկիրը հասցրել են ողբերգության ու միջազգային մուրացիկության: Իր հայրենի Ակնայից (Աղդամ) խրոխտ լուսանկարներ հրապարակած, բանակցային փոխզիջումները մերժող, իսկ հիմա հայկական Արցախն ու Հայաստանի ապագան ուրացող ԱԺ նախագահի աթոռին կցված կերպարը խնդրում է վստահել իրենց դիրքորոշմանը: Հայաստանը կանգնած է ծանր իրադարձությունների շեմին, որի հեղինակները թքած ունեն մեր քաղաքացիների կյանքի և ունեցվածքի վրա: Այնպես, ինչպես չեն մտածել արցախահայության կյանքի և ունեցվածքի մասին: Նիկոլի իշխանության տերերն ունեն իրենց հստակ շահերը, որոնց համար Արցախն ու Հայաստանը պատրաստ են զոհաբերել: Նիկոլը, Ալենը և մյուսներն ընդամենը քաղաքական կատարածուներ կամ վարձկաններ են այդ հարցում: Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունների ֆոնին հակառուսականություն սերմանելով՝ հերթական «քաղցր թույնն» են լցրել Հայաստանի քաղաքացիների թեյի բաժակի մեջ: Իսկ սրանք այդ բաժակը հեռանելու փոխարեն՝ վարպետորեն խառնում և հրամցնում են հայ ժողովրդին: Հայաստանի շահերի, տարածքների և հայ զինվորի արյան հաշվին իշխանություն պահելու առևտուր անողները չեն կարող գիտակից քաղաքացիների մոտ վստահություն ունենալ: Հ.Գ. - Իշխանությունների վերջին շրջանի տարբեր հայտարարությունների տողատակերից կարելի է ենթադրել, որ առաջիկայում սահմաններում կազմակերպված ռազմական գործողություններ կարող են լինել: Մեղավորն ինչպես միշտ կլինեն նախկինները, ռուսները, և բանակային ստորաբաժանումները»:
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
13:18
12:37
10:02
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55