Երևանում նախատեսվող քաղաքաշինական խոշոր ծրագրերի շարքում համայնքը դիտարկում է նաև Նորագյուղ թաղամասի վերակառուցման նախագիծը: Այն ոչ միայն հնարավորություն կտա Երևանի պատմական թաղամասում համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նախագծի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետների հանդիպման ժամանակ, ովքեր խոշոր նախագծեր են իրականացրել բազմաթիվ երկրներում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ քաղաքաշինական մասշտաբային ծրագրերի իրականացման ընթացքում հաշվի են առնվում այն տարածքները, որտեղ կա մեծ ներուժ՝ նոր միջավայր ձևավորելու և կուտակված խնդիրներին լուծում տալու համար: «Նորագյուղ թաղամասի Downtown ծրագրով մենք նպատակ ունենք բեռնաթափել քաղաքի փոքր կենտրոնն ու ձևավորել նոր դիմագիծ՝ ժամանակակից Երևանի համար»,- նշել է քաղաքապետը: Կարևորելով նմանատիպ նախագծերի իրականացումը՝ ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը նշել է, որ տպավորված է թաղամասի աշխարհագրական դիրքով ու առանձնացված իր կոլորիտով: «Ես երջանիկ եմ, որ կարողացա բացահայտել Երևանը, տեսնել Արարատն ու մասնակցություն ունենալ նման նախագծի մշակման աշխատանքներին: Պարոն քաղաքապետ, շատ հավանեցի Ձեր գաղափարը, այն իրականում կարող է դառնալ բանուկ, աշխույժ ու հարմարավետ թաղամաս, որը նաև կից է կենտրոնին: Այս նախագծի մեջ մենք տեսնում ենք քաղաքաշինական պուրակ՝ Երևանի գողտրիկ կենտրոնում»,- նշել է Ժան-Միշել Վիլմոտը: Ֆրանսիացի ճարտարապետներն այս օրերին կշարունակեն ուսումնասիրել թաղամասի խնդիրները, զարգացման հեռանկարներն ու ներկայացնել հայեցակարգային առաջարկներ:
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44