Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Մեծ Պահքի 4-րդ հիշարժան օրը՝ Տնտեսի կիրակին: Այն կոչվում է Տնտեսի՝ անիրավ տնտեսի մասին ավետարանական առակի խորհրդով։ Ըստ առակի՝ մի մեծահարուստ մարդ իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Մի օր լսում է, որ նա հավատարիմ չէ իրեն: Տանտերը կանչում է տնտեսին և ասում, որ գործից ազատված է։ Նա էլ մտածում է՝ ինչ անի, որպեսզի աշխատանքից հեռացվելուց հետո մարդիկ իրեն բարի հիշեն, և, կանչելով իր տիրոջ պարտապաններին, մասնակիորեն թեթևացնում է նրանց պարտքերը: Թեև տնտեսը սխալ էր գործել, սակայն իր ունեցվածքից բաշխելով՝ բարեկամներ շահեց: Իսկ մեծահարուստը, զայրանալու փոխարեն, գովեց նրան: Բոլորը, այդ թվում՝ մեծահարուստը, գիտեին, որ տնտեսի կատարածը հանցանք է: Եվ սա է պատճառը, որ տարօրինակ էր թվում գովելը՝ հանցանքի համար: Սակայն նա գովեց ոչ թե տնտեսի սխալ քայլը, այլ նրա պահվածքը՝ սխալ թույլ տալուց հետո: Առակի խորհուրդն այն է, որ մենք այս աշխարհում Աստծո կողմից տնտես ենք նշանակված և պետք է տնօրինենք մեր հնարավորությունները՝ անիրավ տնտեսից տարբերվելով նրանով, որ մեր հնարավորությունները կարողանանք օգտագործել՝ նաև ի շահ մյուսների։ Ինչպես Մեծ պահքի մյուս կիրակիները, այս կիրակի ևս ժամը 11։00-ից եկեղեցիներում կանցկացվեն պատարագներ։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47