Փետրվար ամսին հանրապետության տարածքում հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձնվել է ապօրինի պահվող 218 միավոր զենք, այդ թվում` 68 ինքնաձիգ, 6 ատրճանակ, 81 հրացան, 3 գնդացիր և 2 նռնականետ: «Մայրաքաղաքում առգրավված 36 զենքից 18-ը հայտնաբերվել է, նույնքան էլ հանձնվել է կամավոր: Հայտնաբերվել ու առգրավվել է 2 ինքնաձիգ, մարտական 5 ատրճանակ, գազային և օդաժնշիչ 9 ատրճանակ և ողորկափող 2 հրացան: Կամավոր հանձնվել է 11 ինքնաձիգ, մարտական 3 ատրճանակ, 2 ակոսափող և 1 ողորկափող հրացան, 1 նռնականետ: Մարզերում պատկերը հետևյալն է. 182 միավոր զենքից հայտնաբերվել է 48-ը, որոնցից 4 ինքնաձիգ, մարտական 7 ատրճանակ, գազային և օդաճնշիչ 15 ատրճանակ, 5 ակոսափող և 17 ողորկափող հրացան: Կամավոր հանձնած 134 միավորից 51-ն ինքնաձիգ է, 17-ը` մարտական, 8-ը` գազային և օդաճնշիչ ատրճանակ, 14-ը՝ ակոսափող և 40-ը` ողորկափող հրացան, 3-ը՝ գնդացիր, մեկը` նռնականետ: Ընդհանուր թվի մեջ է պարեկների հայտնաբերած և առգրաված ապօրինի զենքի 13 միավորը. 9-ը՝ Երևանում, 4-ը` մարզերում: Առգրավվել է 1 մարտական, 8 գազային և օդաճնշիչ ատրճանակ, ողորկափող 4 հրացան: Հիշեցնենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: Այլ է վիճակը կամավոր հանձնումների դեպքում: Հետևեք կամավոր հանձնողների օրինակին և կխուսափեք քրեական պատասխանատվությունից: Իսկ ոստիկանությունը հավաստիացնում է, որ բնակչության մոտ կուտակված և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման աշխատանքները շարունակվելու են առավել հետևողականությամբ»,-հայտնում են ՆԳՆ-ից։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55