Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցությանը՝ համարելով այն միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի այցը նոր էջ կբացի երկու բարեկամ երկրների օրենսդիր մարմինների միջև կապերի ամրապնդման և խորացման գործում: Նշելով, որ չնայած Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի պաշտոնում սա պարոն Դանկոյի առաջին այցն է Հայաստան, Սերժ Սարգսյանը հիշել է 2015թ. ապրիլին նրա այցելությունը մեր երկիր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: 
Այդ կապակցությամբ Նախագահ Սարգսյանը իր երախտագիտությունն է հայտնել Անդրել Դանկոյին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում նրա սկզբունքային դիրքորոշման համար՝ բարձր գնահատելով նաև Ազգային խորհրդի բոլոր այն ներկայացուցիչների ջանքերը, ովքեր ևս իրենց մեծ ներդրումն են ունեցել Սլովակիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու, դատապարտելու և ժխտումը քրեականացնելու գործում: 
ՀՀ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, որի հետ մեր երկիրը շահագրգռված է քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու և զարգացնելու:
Զրուցակիցները երկուստեք արդյունավետ են համարել միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-սլովակյան փոխգործակցությունը: 
Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահը իր և իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել բարեկամ Հայաստանում իրենց ցուցաբերվող ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ մեծագույն հարգանք է տածում հայ ժողովդի և նրա դարավոր պատմության նկատմամբ՝ չափազանց բարձր գնահատելով եվրոպական քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի ներդրումը:
Հանդիպմանը հայ-սլովակյան երկկողմ հարաբերություններից բացի, անդրադարձ է եղել եվրոպական ընդհանուր արժեքների վրա հիմնված ՀՀ-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: 


12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33