ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներն օրինագիծ են հրապարակել, համաձայն որի TikTok սոցիալական ցանցը կարգելվի, եթե չանջատվի Չինաստանում գտնվող իր մայր ընկերությունից։ Այս մասին հաղորդում է The Hill-ը։ «Ամերիկացիներին օտարերկրյա հակառակորդների կողմից վերահսկվող հավելվածներից պաշտպանելու մասին» օրինագծի հեղինակներ են հանդես եկել հանրապետական Մայք Գալահերը և դեմոկրատ Ռաջա Քրիշնամուրթին։ Փաստաթղթում TikTok-ը ստեղծող ByteDance տեխնոլոգիական ընկերությունը և TikTok սոցիալական ցանցը ներկայացվել են որպես «օտարերկրյա հակառակորդների» կողմից վերահսկվող հավելվածներ: Օրինագիծը չինական ByteDance ընկերությանը կհարկադրի հրաժարվել կարճ տեսանյութերի ստեղծման և դիտման TikTok հավելվածից, այլապես հարթակը կարող է արգելվել ԱՄՆ-ում։ «Եթե ընկերությունը չհրաժարվի TikTok-ից, ապա դրա տարածումը App Store-ի կամ վեբ հոսթինգի հարթակի միջոցով անօրինական կդառնա ԱՄՆ-ում, ինչով, փաստորեն, այն կարգելվի նույնիսկ ներկայիս օգտատերերի շրջանում», – նշվում է հրապարակման մեջ: Հաղորդվում է, որ օրինագիծը նախագահին թույլ կտա արգելել նաև օտարերկրյա հակառակորդների կողմից վերահսկվող մյուս հավելվածները։ Հրատարակությունը պարզաբանում է, որ օրինագծի տիրույթում հայտնված «օտարերկրյա հակառակորդների» թվում են Չինաստանը, Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը։ Օրինագիծը ByteDance-ին ավելի քան հինգ ամիս կտա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո TikTok-ից հրաժարվելու համար: Հաղորդվում է, որ օրինագիծը կքննարկվի Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի՝ մարտի 7-ին կայանալիք նիստում։
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44