Հայաստանի տարածքում գտնվող ռուս զինվորականներն ապահովում են տարածաշրջանի անվտանգությունը, նրանց դուրսբերումը հղի է լարվածության աճով, Երևանը չպետք է մտածի երկրից ռուսական զորքերի դուրսբերման մասին։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին Telegram-ի իր ալիքում գրել է Դաշնային խորհրդի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Բոնդարևը։ «Հայաստանի իշխանությունները մտադիր են ինքնուրույն ամբողջությամբ վերահսկել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը։ Այդպես են նրանք հայտարարել: Դե ինչ, այն իրենց որոշումն է, մենք պարտավոր ենք հարգել այն, ավելին, դա հստակ մտածված է»,- նշել է սենատորը։ Բոնդարևի խոսքով՝ սա «առաջին խոշոր ոչ բարեկամական քայլն է»։ «Սա իրականում Հայաստանի դանդաղ ու հաստատուն սահումն է դեպի անբարյացակամություն, շեղում ՀԱՊԿ-ի հիմքերից, և դրա պատճառը արևմտյան էմիսարների ազդեցությունն է, որոնք Փաշինյանին եվրոպական պայծառ ապագա են խոստանում, ինչպես նաև պաշտպանություն Ադրբեջանի և Իրանի կողմից տարածքային պահանջներից»,-ընդգծել է օրենսդիրը։ Սենատորի խոսքով՝ «սա վտանգավոր ճանապարհ է, որը հղի է Անդրկովկասը լարվածության և պարբերական հակամարտությունների տարածաշրջանի վերածելու հեռանկարով, ինչը ռուսական կողմն ակնհայտորեն չէր ցանկանա»։ «Հայաստանի տարածքում գտնվող մեր զորքերը ապահովում են տարածաշրջանի անվտանգությունը, ուստի «նրանց դուրսբերումը հղի է լարվածության սրմամբ»,-նախազգուշացրել է Բոնդարևը։ «Հայկական կողմը պետք է յոթ անգամ չափի, մեկ անգամ կտրի, հայ ժողովուրդը նույնպես պետք է ուղղակի և անուղղակի ազդի իր կառավարության վրա, մանավանդ որ վերջինս շատ հաճախ է սկսել հավատալ Արևմուտքի խոստումներին և չի հասկանում, որ դա հղի է ինքնիշխանության կորստով; Սրանք վտանգավոր քաղաքական խաղեր են, և հանուն իրենց բարօրության և կայունության, ես խորհուրդ չեմ տա, որ Հայաստանի իշխանություններն անգամ մտածեն Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման մասին»,- եզրափակեց սենատորը։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47