ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ․
«Սիրով և ջերմությամբ շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Մարտի 8-ը կանանց դերակատարումն ընդգծելու, խրախուսելու, նրանց ստեղծարար ներուժն արժևորելու, եղած խնդիրների մասին մտածելու լրացուցիչ առիթ է։ Կանանց դերը մշտապես շրջադարձային և որոշիչ է եղել տարբեր հասարակություններում և բոլոր ժամանակներում։ Հատկապես մեր օրերում չկա մի ոլորտ, որտեղ կանայք ասելիք, անելիք և նշանակալի ներդրում չունենան։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում կնոջ գործունեությունն առանձնակի կարևոր է, քանի որ հենց այս ասպարեզներում է ձևավորվում հասարակության ապագան՝ շնորհիվ արժեքների, ստեղծագործության, նվաճումների և հաղթանակների։ Մարտահրավերներին դիմակայելու կանանց միասնականությունն ու համախմբումը չբացահայտված մեծ ներուժ ունեն, որը կարող է հասարակության և պետության զարգացմանը հավելյալ խթան հաղորդել և առաջընթացի նոր ուղիներ բացել։ Այս ամենը մեզ մղում է ամեն օր խրախուսելու և աջակցելու կանանց, ստեղծելու նոր հնարավորություններ նրանց կարողությունները զարգացնելու և կատարելագործելու ուղղությամբ։ Եվ, իհարկե, այս համատեքստում չափազանց կարևոր է նախևառաջ ճանաչել, գնահատել և վերարժևորել մեր պետության կայացման գործում երբևէ կարևոր դերակատարում ունեցած կանանց։ Սիրելի՛ կանայք և աղջիկներ, խիզախորեն գնացեք ձեր երազանքների և նպատակների հետևից՝ համոզմունքով, որ շարունակական ու հետևողական ջանքերն անպայման արդյունք են տալիս։ Մաղթում եմ ձեզ զորեղություն, անսպառ եռանդ, դժվարություններից չվհատվելու կարողություն, սեր և ներդաշնակություն ընտանիքում, նորանոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության, պետության զարգացման ասպարեզում»։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55