Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով, 2024 թվականի մարտի 8-ին հանդիպել է Դպրոցի ուսանողներին և երկխոսության ձևաչափով քննարկել օրենքի գերակայության գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու մարտահրավերներն ու հաջողության պատմությունները: Այս մասին հայտնում են դատախազությունից։ Գլխավոր դատախազը պատմել է ղեկավարման իր փորձառության մասին, անդրադարձել կառավարման ոլորտում ռազմավարական պլանավորման՝ իր կողմից կիրառված ուղղություններին՝ առանձնացնելով թափանցիկությունը, արդարությունը, հաշվետվողականությունը և հետևողականությունը: Դատախազության կադրային առողջացման ոլորտում իրականացվող քաղաքականության մասին խոսելիս՝ Աննա Վարդապետյանը կարևորել է անաչառությունը, հովանավորչության բացառումը, տաղանդավոր մարդկանց գաղափարի շուրջ համախմբելու կարողությունը, տարիներ շարունակ դատախազության որակյալ աշխատանքի հիմնասյուն հանդիսացած բարեվարք անձանց առաջխաղացման հնարավորություն տալը: Այս համատեքստում գլխավոր դատախազն անդրադարձել է գործող դատախազների և դատախազների թեկնածուների բարեվարքության ստուգմանը, ընդգծել դրա կենսական կարևորությունը՝ հաշվի առնելով, որ Դատախազությունը Սահմանադրությամբ լիազորված այն մարմինն է, որը պետական (համայնքային) շահի պաշտպանության, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց է ներկայացնում դատարան: Ի պատասխան ուսանողներից մեկի հարցին՝ ինչպե՞ս անել, որ ունենանք օրինապահ քաղաքացիներ, արդյո՞ք չպետք է սկսենք դպրոցական կրթությունից՝ Աննա Վարդապետյանը պատասխանել է. «Օրինապահ վարքագծի վերաբերյալ զրույցները կարևոր են, սակայն, եթե մենք ցանկանում ենք, որ դպրոցահասակ երեխան օրինապահ վարքագիծ դրսևորի, նա պետք է այդ վարքագիծը կրող հերոս ունենա: Հերոսը ոչ թե անձ է, կուռք, այլ վարքագծային մոդել: Մենք ձգտում ենք, որ դպրոցներ այցելող դատախազները լինեն այդ վարքագծային մոդելի կրողները: Մենք ձգտում ենք, որ մեր երեխաների գիտակցության մեջ ձևավորվող հերոսի կերպարը լինի և՛ ուժեղ, և՛ արդար, և՛ օրինապահ, և՛ բարի»: Հանրապետության գլխավոր դատախազը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել է ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47