Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է լեհ եպիսկոպոսի հրաժարականը՝ որոշ հոգևորականների կողմից անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի քննության ընթացքում անփութություն դրսևորելու համար, շաբաթ օրը հայտարարել են երկրում նրա ներկայացուցիչները, հայտնում է AP-ն։ Լովիչի եպիսկոպոս Անջեյ Ձյուբան չի տեղեկացել իրավապահներին իր թեմի քահանայի գործի մասին, որը բռնություն է գործադրել 14-ամյա տղայի նկատմամբ, հայտնում են տեղական լրատվամիջոցները, որոնք նշում են, որ Ձյուբային մեղադրանք է առաջադրվել Լեհաստանում:
«Բարդություններ են հայտնաբերվել թեմի կառավարման հարցում, մասնավորապես անփութություն՝ անչափահասների նկատմամբ որոշ հոգևորականների կողմից իրականացված սեռական բռնության գործերի քննության դեպքում»,- ասվում է Լեհաստանում առաքելական նվիրակության հայտարարության մեջ: Սուրբ Աթոռը Ձյուբային խնդրել է հրաժարական տալ, նշվում է հաղորդման մեջ։ Վերջինիս հեռանալը տեղի է ունեցել լեհ արքեպիսկոպոսի հրաժարականից մեկ ամիս անց, որը 2021 թվականի վավերագրական ֆիլմում մեղադրվում էր երեխաների նկատմամբ բռնությունների վրա աչք փակելու մեջ: Լեհաստանը` Եվրոպայի ամենակրոնասեր կաթոլիկ երկրներից մեկը, ականատես է եղել երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մի շարք սկանդալների. երկու տարի առաջ եկեղեցին հայտարարել էր, որ 2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը 368 հաղորդում է ստացել անչափահասների նկատմամբ բռնության մասին:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01