2024 թվականի մարտի 12-ին ‹‹Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրի» դրամաշնորհային պայմանագրի (մինչև 72,000 ԱՄՆ դոլար) ստորագրման արարողությունը՝ Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում։
Դրամաշնորհի պայմանագիրը ստորագրեցին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Աոկի Յուտական և ‹‹Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ›› ՊՈԱԿ-ի տնօրեն պարոն Նորայր Նազարյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ պարոն Դանիել Դանիելյանի ներկայությամբ։
Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում ելույթ ունեցող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին և այլ նվագախմբերին ու անհատ երաժիշտներին ձայնագրել և հեռարձակել համերգները շատ ավելի բարձր որակով, քան այսօր, և շարժվել ձայնագրման և հեռարձակման միջազգային նորագույն չափանիշներին համահունչ՝ ձեռք բերելով նոր և ժամանակակից սարքավորումներ։ Սա Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին տրամադրվող երկրորդ դրամաշնորհային աջակցությունն է: Առաջինը տրամադրվել է 1999 թվականին՝ «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին երաժշտական գործիքների և ձայնային սարքավորումների ծրագրի» շրջանակներում:
Լրագրեղների հետ հանդիպման սկզբում Նորայր Նազարյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը՝ ի դեմս դեսպան պարոն Աոկիի, որ հետևողականորն աջակցություն է ցուցաբերում, որպեսզի ‹‹Արամ Խաչատրյան» համերգասրահն ունենա ժամանակակից աուդիո և ձայնագրման համակարգ: Նազարյանը հավելեց, որ «Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում ձեռք կբերվեն այս ոլորտում աշխարհի առաջատար ճապոնական YAMAHA ընկերության CL1 և DM7 ձայնակառավարման երկու վահանակ, ինչն էականորեն կբարձրացնի համերգասրահում տեղի ունեցող համերգների թե՛ ուղիղ հեռարձակումների, թե՛ ձայնագրությունների որակը:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Աոկին նշեց, որ նա Հայաստան է ժամանել անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին և նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում արդեն զգացել է հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքն ու հյուրընկալությունը, ինչպես նաև նկատել, որ մեր երկու երկրները շատ նմանություններ ունեն։ Երկուսն էլ փոքր երկիր են՝ հարուստ երկար պատմությամբ, ավանդույթներով և հնագույն մշակույթով, և կիսում են սերը երաժշտության հանդեպ: Նա հավելեց. ‹‹Հայաստանը հայտնի է իր պատմականորեն հարուստ երաժշտական մշակույթով, որը ստեղծել է այնպիսի հանրահռչակ երաժիշտներ և երգահաններ, ինչպիսիք են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը և շատ ուրիշներ: Մեր նպատակն է պահպանել և փոխանցել այս ահռելի երաժշտական ժառանգությունը հաջորդ սերունդներին: Վստահ եմ, որ նոր ծրագրի միջոցով մենք կարող ենք նպաստել այս կարևոր առաքելությանը, որպեսզի մարդիկ կարողանան վայելել այն գլուխգործոցները, որոնք կկատարվեն ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում՝ ճապոնական սարքավորումների և Հայաստանի, ինչպես նաև ամբողջ աշխարհի աշխարհահռչակ երաժիշտների ստեղծագործությունների համադրմամբ››։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ պարոն Դանիելյանը նախարարության և իր անունից շնորհակալություն հայտնեց պարոն դեսպանին և պարոն Նազարյանին կարևոր նախաձեռնության համար՝ նշելով, որ այս ոլորտում ճապոնական արտադրության սարքավորումները լավագույններից են աշխարհում և դրանցով վերազինումը էլ ավելի կբարձրացնի այս գեղեցիկ, պատմական ու մեր երկրի կարևորագույն համերգասրահներից մեկի նշանակությունն ու որակը: Նա հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական և ընթացող հիմնանորոգուման, նոր աուդիո-ձայնային սարքավորումների ձեռք բերման ու այլ կարևոր բարեփոխումների արդյունքում ‹‹Արամ Խաչատրյան» համերգասրահը հանդիսատեսին կներկայանա բոլորովին այլ՝ շատ բարձր ու գրավիչ որակով:
13:15
12:56
12:45
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
10:23
10:09
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56