«Փաստ» օրաթերթը գրում է.
«Իր հերթական ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանին՝ ի մասնավորի նշելով, թե վերջինս լինելով պաշտպանության նախարար, նոյեմբերի 14-ին չի զեկուցել իրեն, որ ադրբեջանցիները դիրքեր են վերցրել։ «Փաստը» դիմեց Արշակ Կարապետյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը: Պաշտպանության նախկին նախարարը նախ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի համար սուտ ասելը դարձել է պարզապես ավանդույթ: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 14-ին ինքը եղել է Դուբայում, որտեղ շատ կարևոր հանդիպում է եղել, ինչպես նաև զբաղված է եղել զենքի գնման ու ներկրման հարցերով: «Այսինքն, ֆիզիկապես ես չէի կարող որևէ բան զեկուցել նրան: Դա պետք է աներ անձը, որն այդ ժամանակ կատարում էր պաշտպանության նախարարի պարտականությունները»: Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ 2021 թ. հոկտեմբերի վերջին ինքը, որպես պաշտպանության նախարար, եղել է Մոսկվայում, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջնորդությամբ, որոնց անունը չցանկացավ նշել, հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: «Մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել, որ ադրբեջանցիները պարտավոր են նահանջել իրենց ներխուժած դիրքերից, ավելին՝ երկու շաբաթ անց պետք է նոր հանդիպում լիներ՝ այդ հարցին վերջնական լուծում տալու համար: Սակայն երկրի ղեկավարը նոյեմբերի 15-ին ինձ առաջարկեց ազատման դիմում գրել, ես հրաժարվեցի, որից հետո ինքը որոշում կայացրեց ինձ պաշտոնանկ անել»: Քանի որ խոսվեց Ռուսաստանի մասին, հարցնում ենք՝ նույն ասուլիսում խոսվել է այն մասին, որ Կարապետյանը պաշտպանության նախարար է նշանակվել ՌԴ «ցուցումով»: «Դա բացարձակ սուտ է: Գուցե թե իրականություն լինի միայն այն, ինչի մասին նշեց Նիկոլ Փաշինյանը, թե իմ՝ նախարար նշանակվելու հարցում հնարավոր է՝ անտեսված չի եղել իմ մոտ հարաբերությունները ՌԴ-ի մի շարք շրջանակների հետ: Սա նույնիսկ տրամաբանական կարող է լինել»։ Ի դեպ, Կարապետյանը հավելեց, որ իր պաշտոնավարման շրջանում Ռուսաստանի հետ ակտիվ աշխատանքներ են տարվել, և երեք տարում Հայաստանի բանակը այնպիսի վիճակում պետք է լիներ, որի պարագայում ոչ միայն ադրբեջանցիները չէին կարող ներխուժել ՀՀ տարածք, այլև չէինք կորցնի Արցախը: Մեր հարցին, թե, իր կարծիքով, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որոշեց անվանապես անդրադառնալ իրեն, արդյո՞ք դա կապ ունի իր քաղաքական ակտիվության հետ, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդն ասաց. «Որովհետև ինքն էլ է հասկանում, որ իր օրերը հաշված են: Ինքը հեռանալու է և անպայման պատասխան է տալու՝ թե՛ Արցախի համար, թե՛ մեր գերիների համար, որոնց հարցերով բացարձակ չի զբաղվում, հայ պատմության ընթացքն այսպես աղճատելու համար: Ընդ որում, միայն ինքը չէ, իր կողքին գտնվողներն էլ են պատասխան տալու: Մեր պատմության մեջ Նիկոլ Փաշինյանն ամենաթույլ, ամենավախկոտ ու ամենադավաճան ղեկավարն է»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
12:13
11:47
11:14
10:56
10:48
10:27
10:12
09:56
09:45
09:33
09:16
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15