ARM | RUS |

Խոշոր միջազգային ներդրողները հայցեր են ներկայացրել ընդդեմ ՀՀ կառավարության

14.03.24 | 22:44

Հայաստանի վարկանիշը միջազգային ներդրողների շրջանում շարունակում է իր հետեւողական անկումը, ինչի հարցում նպատակաուղղված ջանքեր են գործադրել ՀՀ գործող իշխանությունները: Այսօր արդեն մի շարք խոշոր ընկերություններ հայցեր են ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության։ Դրանց թվում են՝ «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ» ընկերությունը, «Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի» ընկերության բաժնետերերից «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն, ԶՊՄԿ-ի 12.5֊%-ի բաժնետեր հանդիսացող Walnort Finance Limited LLC շվեյցարական ընկերությունը։ Այդ մասին ասվում է pastinfo.am-ի հրապարակման մեջ։

Նշված ընկերությունների ոլորտային հետաքրքրությունները տարբեր են՝ աղբահանության մշակումից մինչեւ ոսկու եւ մոլիբդենի, պղնձի արդյունահանում, սակայն բոլորն էլ վիճարկում են Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀՀ կառավարության գործողությունների իրավաչափությունը կամ հանցավոր անգործությունը, որոնց հետեւանքով միջազգային ներդրողները խոշոր վնասներ են կրել, սակայն չինովնիկների «դուխով» անկոմպետենտության համար վճարելու ենք մենք՝ քաղաքացիներս:

«Սանիթեք»-ն՝ ընդդեմ ՀՀ կառավարության

ՀՀ կառավարության դեմ ներդրումային հայց ներկայացնելու մտադրության մասին նշված ընկերություններից առաջինը հայտարարեց «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ» ընկերությունը։

2021 թվականի մարտի 29-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Սանիթեք» ընկերությունն ու վերջինիս բոլոր բաժնետերերը, ովքեր հանդիսանում են օտարերկրյա ներդրողներ, ավարտել են Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված իրենց՝ միջազգային արբիտրաժային դատարան հայցի ներկայացման հաջորդ փուլը: «Օտարերկրյա ներդրողներն արդեն իսկ ներկայացրել են իրենց հայցը միջազգային արբիտրաժային դատարան՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի 9-րդ հոդվածի («Լիբանան-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր»), «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանադայի կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածի («Կանադա-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր») և «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին» կոնվենցիայի 36-րդ հոդվածի»,- նշվում է 2021 թվականի մարտի 29-ին ընկերության տարածած հաղորդագրության մեջ, որի հետ պայմանագիրը խզելու մասին Երեւանի քաղաքապետարանը հայտարարել էր 2019 թվականի հոկտեմբերին։


Ներդրումային արբիտրաժային հայցը ներկայացվել է Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes, ICSID), որը գտնվում է Վաշինգտոնում: 2021 թվականի ապրիլի 6-ին հայցը գրանցվել է, իսկ նույն տարվա սեպտեմբերի 27-ին՝ սկսվել են լսումները։

Ընկերությունը պնդում է, որ վեճը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության խտրական և բռնագրավվող (էքսպրոպրիացիա) գործողություններից, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանը չի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները և, ի վերջո, մինչ կոնցեսիոն պայմանագրերի ժամկետը լրանալը հեռացրել է «Սանիթեք»-ին՝ փոխարինելով պետական աղբահանության ընկերությամբ: «Այս մոտեցումն ուներ քաղաքական դրդապատճառ, որի նպատակն էր «Սանիթեք»-ին դարձնել քավության նոխազ՝ քաղաքական առավելություն ստանալու համար՝ քաղաքապետարանին մեղադրելով աղբահանության ոլորտի ղեկավարման և «Սանիթեք»-ի նկատմամբ վերահսկողության ռազմավարական բացթողումների մեջ»,- պնդում են միջազգային ներդրողները՝ նշելով, որ պետական աղբահանություն իրականացնող ընկերությունը գործունեություն է ծավալում շատ ավելի բարենպաստ պայմաններով, քան այն պայմանները, որոնք տրամադրվել էին «Սանիթեք»-ին. ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարության վերաբերմունքը օտարերկրյա ներդրողների հանդեպ կամայական է և խտրական:

Արբիտրաժային գործընթացն արդեն մոտենում է ավարտին։ Վերջին լսումները կայացել են 2023թ-֊ի դեկտեմբերին։ «Սանիթեք»-ը միջազգային ատյանում փաստեր է ներկայացրել, որ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների գործողությունների հետեւանքով ընկերությունը խոշոր վնասներ է կրել եւ տարբեր փորձագետների գնահատմամբ՝ խոսքը կարող է գնալ շուրջ 40 մլն դոլարի փոխհատուցման մասին։ ՀՀ կառավարությունը ներգրավել է փաստաբաններ, որոնց, ըստ մեր աղբյուրների, արդեն իսկ վճարվել է 900.000 ԱՄՆ դոլար, սակայն պաշտոնական Երեւանի դիրքերը բավական թույլ են գնահատվում ու մեծ է «Սանիթեք»-ի հաջողության հավանականությունը։ Որոշման հրապարակումն սպասվում է այս տարի։ Իհարկե կառավարությոնը կարող է բողոքարկել պարտությունը «Բողոքարկման կոմիտե» կոչվող ատյանում, բայց դրա արդյունավետությունը հասնում է զրոյի։ Փաստացի ունենք մի իրավիճակ, որը շատ նման է Լիդիանի և Զանգեզուրի հետ կապված գործընթացներին, երբ ինչ-որ մարդիկ Հայաստանում ավելացրին իրենց ունեցվածքը մի քանի միլիոն դոլարով, իսկ դրա դիմաց դատական վեճերի արդյունքում հարկատուների գրպանից գնալու է մի քանի տասնյակ միլիոն դոլար։

«Ամուլսար ինվեսթոր վենչըր»-ն՝ ընդդեմ ՀՀ կառավարության

Միջնորդ դատարանի մշտական պալատը (PCA) հունվարի վերջին հայկական կողմին տեղեկացրել է ընդդեմ ՀՀ կառավարության «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցի մասին։ Այն մուտքագրվել է 2023 թվականին եւ, ըստ էության, գտնվում է նախապատրաստական փուլում։ Այս ընկերությունը վիճարկում է ՀՀ կառավարության գործողությունները, ավելի ճիշտ՝ նաեւ անգործությունը, որ չի կատարել իր պոզիտիվ պարտականությունը ու չի կանխել «Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի»-ի (Lydian International LTD ) աշխատանքների խոչընդոտմանն ուղղված քայլերը։
«Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի»-ն մինչև 2020թ. հուլիս ամիսը հանդիսացել է Լիդիան ընկերությունների խմբի մայր ընկերությունը և տիրապետել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերին։ Սակայն 2020 թվականի հուլիս ամսին զրկվել է Ընկերության բոլոր բաժնետոմսերից։

Ինչպես հայտնի է, հենց այս ընկերությունն էր ձեռք է բերել և ներկայումս էլ ունի Վայոց Ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը (ընդերքօգտագործման իրավունքը)։ Ավելին՝ արդյունահանումն ապահովելու համար կատարել է մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում՝ ձեռնարկելով հանքի շահագործմանն ուղղված իրենից կախված բոլոր
գործողությունները։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո՝ 2018 թվականի հունիսից, Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ճանապարհները փակվել են ակտիվիստների կողմից՝ զրկելով Ընկերությանը հանքը շահագործելու բոլոր հնարավորություններից։ Իսկ նույն տարվա հուլիսին ՀՀ ՔԿ-ն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններն, իբր, դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ, իսկ 2021 թվականին հայտարարվեց հարուցված քրեական գործը կարճելու մասին։ Ասել է թե՝ 3 տարի շարունակվեց մտացածին հիմքերով հարուցված քրեական գործի քննությունը, որին զուգահեռ Ոստիկանությունն անտեսեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր տանող ճանապարհների փակումը վերացնելու և ընկերության կողմից ճանապարհների անխոչընդոտ օգտագործումն ապահովելու պահանջները։

Ընկերությունը 2018 թվականի հունիս ամսից սկսած առ այսօր զրկված է այդ հանքավայրում ընդերքօգտագործման իր իրավունքն իրականացնելու հնարավորությունից։ Միջնորդ դատարանի մշտական պալատում այսօր վիճարկվում են հենց կառավարության գործողությունները, որոնց հետեւանքով, ըստ ներդրողի, կրել է զգալի վնասներ։

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման անհնարինության հետևանքով Lydian International LTD (Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի) ընկերությունն սնանկացել է և 2020 թվականի սեպտեմբեր ամսին Ջերսիի դատարանի որոշմամբ սկսվել է լուծարման գործընթացը, որի արդյունքում ընկերությունը լուծարվել է։

Այս ամենի արդյունքում Հայաստանի պատմության մեջ միջազգային բորսայում ցուցակված առաջին բիզնեսի բաժնետերերը (Հայաստանի և տարբեր երկրների ֆիզիկական և իրավաբանական անձինք), որոնք ներդրել էին դրել շուրջ 150 միլիոն ԱՄՆ դոլար, զրկվել են իրենց բաժնետոմսերից, ժողովրդական լեզվով ասած, «գցվել են»։ Իսկ ՀՀ կառավարությունը դրա արդյունքում դարձել է Ընկերության 12,5% բաժնետեր, ինչի մասին հայտարարվեց 2024 թվականի հունվարին։ Միաժամանակ կառավարության նիստում նշվեց, թե թույլատրվել է շահագործումը։
Համացանցում առկա են վարչապետ Փաշինյանի հայտարարությունների դրվագները, երբ վերջինս հեգնանքով հայտարարում է, որ նախկինում հանքի շահագործումը հնարավոր չէր, իսկ հիմա արդեն հնարավոր է։ Վարչապետը չի դադարում նաև հպարտորեն հայտարարել, որ ոչ թե իրենք են խլում հանքարդյունահանող ձեռնարկությունների փայերը, այլ դրանց տերերը դրանք վերադարձնում են ժողովրդին՝ ի դեմս կառավարության։ Հարց է առաջանում, թե արդյոք տվյալ բիզնեսի մեջ ահռելի գումարներ ներդրած և դրանք կորցրած բաժնետերերի համար որևէ նշանակություն ունի, թե իրենց ներդրած գումարը հօդս ցնդելու արդյունքում, դրանք ում կանցնան։ Այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը նվեր ստացավ Ընկերության բաժնետոմսերը, բոլորի մոտ հիմնավոր կասկածներ առաջացան այն կապակցությամբ, որ Կանադական բորսայից ընկերության ապացուցակավորման, լուծարման և բաժնետերերին գույքազրկելու ամբողջ նպատակը Հայաստանում դրա դիմաց բաժնեմաս ստանալն էր և այդ կասկածը թվում է չափազանց իրական։
Այս ամենը հաշվի առնելով, տարբեր փորձագետների գնահատմամբ, չափազանց մեծ է Կառավարության դեմ ներկայացված թե՛ ներպետական, թե՛ միջազգային հայցերի բավարարման հավանականությունը։

«Ուոլնորթ ֆայնենս լիմիթիդ Էլ Էլ Սի» -ն՝ ընդդեմ ՀՀ կառավարության

Երրորդ խոշոր ընկերությունը, որի առնչությամբ ընդդեմ ՀՀ կառավարության միջազգային ատյաններում հայց է ներկայացվելու, ԶՊՄԿ-ն է։

Այս դեպքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը՝ 12.5%-ի բաժնետեր հանդիսացող «Ուոլնորթ ֆայնենս լիմիթիդ Էլ Էլ Սի»-ն (Walnort Finance Limited LLC) բարձրացրել է իրավունքների պարբերաբար խախտման հարցը։

2021թ. սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ԶՊՄԿ-ն ունի նոր բաժնետեր՝ ի դեմս կրեմլամերձ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի։ Պարզվեց, որ վերջինիս ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ձեռք է բերել Հայաստանի թիվ մեկ հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ընդհանուր կապիտալի 15%-ը նվիրել ՀՀ կառավարությանը։ Պատճառն ու պայմաններն առ այսօր հայտնի չեն, համենայն դեպս, պաշտոնապես որեւէ պարզաբանում չի տրվել, թե ՀՀ-ի թիվ մեկ հարկատուի նոր սեփականատերն ինչու է բաժնետոմսեր նվիրել Փաշինյանի կառավարությանը։

ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատերը նախկինում «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունն էր, որը 2021 թվականի օգոստոսին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։ Այսինքն՝ եթե բաժնետերերից որեւէ մեկը որոշի վաճառքի հանել իր բաժնեմասը, ապա պետք է հարգվեն դրանք առաջնային ձեռք բերելու իր իրավունքը։ Թերեւս 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակ Փաշինյանի հայտարարություններն էին բաժնետիրոջ մոտ ողջամիտ եվ հիմնավոր կասկած առաջացրել, որ կառավարությունը փորձելու է միջամտել, ինչը հետագայում իրականություն դարձավ։

«Զանգեզուր Մայնինգ»-ի 2021թ. օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել, այլ նաեւ կիրառել էր հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։ Սակայն սեպտեմբերի 30-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամում նիստ հրավիրեց, ինչից ժամեր անց՝ աշխատանքային ժամի ավարտից հետո, հայտնի դարձավ, որ բաժնետոմսերն ունեն նոր սեփականատեր՝ ի դեմս Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերության՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի։ Իսկ վերջինս էլ արդեն ուշ գիշերով 15 %-ը նվիրաբերեց ՀՀ կառավարությանը։ Նկատենք, որ գործարքները ձեւակերպվել են գիշերով, ինչը եւ դարձավ այն հիմքերից մեկը, որ սույն գործարքը որակվեց կասկածելի ու քաղաքական կոռուպցիայի արդյունք։


Էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են Երևանի որոշ հատվածներ․ ՀԷՑ

Էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են Երևանի որոշ...

21:02

Միրզոյանը Լյուքսեմբուրգում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ է հանդիպել

Միրզոյանը Լյուքսեմբուրգում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ է...

20:18

«Տելեգրամ»-ով հաշիշ են ձեռք բերել ու ձերբակալվել

«Տելեգրամ»-ով հաշիշ են ձեռք բերել ու ձերբակալվել

19:25

Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի վարչապետի խորհրդականին տեղեկատվություն է փոխանցել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից

Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի վարչապետի խորհրդականին տեղեկատվություն է փոխանցել Ադրբեջանի հետ...

19:09

«Պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել»․ ՊՆ-ն՝ Բեռլինում Պապիկյանի և Միացյալ Թագավորության ԶՈՒ նախարարի հանդիպման մասին

«Պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել»․ ՊՆ-ն՝ Բեռլինում Պապիկյանի և...

17:38

Քրեակատարողական ծառայությունում արտոնյալ կարգավիճակում պետք է լինի մեկ անձ, և այդ մեկը քրեակատարողական ծառայողն է. Սրբուհի Գալյան

Քրեակատարողական ծառայությունում արտոնյալ կարգավիճակում պետք է լինի մեկ անձ, և այդ մեկը...

17:21

Զինվոր է հոսանքահարվել ու մահացել, ՊՆ-ում հանգամանքները դեռ չեն պարզել

Զինվոր է հոսանքահարվել ու մահացել, ՊՆ-ում հանգամանքները դեռ չեն...

17:03

Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն

Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն

15:35

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր...

15:21

Ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ

Ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել...

15:03

Մհեր Գրիգորյանն ու Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են ապաշրջափակմանը վերաբերող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են ապաշրջափակմանը վերաբերող...

14:46

Էդ մամուլը, որ կարդում եք, եղե՞լ է դեպք, որ ասեք՝ էսինչ բանը ճիշտ է՝ մնացածը մունդառ հերյուրանք է. Արթուր Խաչատրյան

Էդ մամուլը, որ կարդում եք, եղե՞լ է դեպք, որ ասեք՝ էսինչ բանը ճիշտ է՝ մնացածը մունդառ հերյուրանք...

14:16

Դուք ժիգուլի եք, ինչքա՞ն կարելի է գալ ու թիրախավորել վարչապետի կնոջը, միայն դժբախտ մարդը կարող է այդքան իջնել. Հայկ Կոնջորյան (Տեսանյութ)

Դուք ժիգուլի եք, ինչքա՞ն կարելի է գալ ու թիրախավորել վարչապետի կնոջը, միայն դժբախտ մարդը կարող է...

14:03

Փոխնախարար Անուշիկ Ավետյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական բարեփոխումների ընթացքը

Փոխնախարար Անուշիկ Ավետյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական բարեփոխումների...

13:44

ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն դոլար արժեքով հողամասը

ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն դոլար արժեքով...

13:04

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների...

12:33

Մայիսի 18-ից ԱՄՆ դեսպանատանը հարցազրույցի ամրագրման ներկայիս համակարգը կդադարի գործել. ինչ փոփոխություններ են կատարվել

Մայիսի 18-ից ԱՄՆ դեսպանատանը հարցազրույցի ամրագրման ներկայիս համակարգը կդադարի գործել. ինչ...

12:16

Ֆրանսիացի Լուին տպավորված էր Հայաստանի ինքնատիպ ջերմությամբ, հյուրընկալությամբ և Գորիսի գեղեցկությամբ. Խաչատրյան

Ֆրանսիացի Լուին տպավորված էր Հայաստանի ինքնատիպ ջերմությամբ, հյուրընկալությամբ և Գորիսի...

11:49

Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման...

11:24

Ուժգին քամուց թիթեղը պոկվել և հարվածել է հղի կնոջը․ երեխան ծնվել է ճակատի խոր վնասվածքով

Ուժգին քամուց թիթեղը պոկվել և հարվածել է հղի կնոջը․ երեխան ծնվել է ճակատի խոր...

11:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03

«Ժողովուրդ». 7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել է

«Ժողովուրդ». 7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել...

09:56

«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37

«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ...

09:45

«Փաստ». «Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է»

«Փաստ». «Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է»

09:33

«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիան

«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային...

09:16

«Փաստ». Հանրահայտ Time Magazine-ն անդրադարձել է Հայաստանին. ի՞նչն է պարբերականը գնահատել որպես ազգային հարստություն

«Փաստ». Հանրահայտ Time Magazine-ն անդրադարձել է Հայաստանին. ի՞նչն է պարբերականը գնահատել որպես...

09:02

«Հրապարակ». Շաբաթօրյակ չկառուցված քաղաքում

«Հրապարակ». Շաբաթօրյակ չկառուցված քաղաքում

09:45

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի համար

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի...

09:36

«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացել

«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացել

09:29

«Հրապարակ». «Լավ ես արել, մենք քո հետ ենք». մոտենում էին օրվա «հերոս» թաղապետին ու ջերմորեն ողջունում

«Հրապարակ». «Լավ ես արել, մենք քո հետ ենք». մոտենում էին օրվա «հերոս» թաղապետին ու ջերմորեն...

09:14

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի համար

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի...

09:02

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

09:46

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում են

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում...

09:44

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ...

09:35

«Հրապարակ». 2 տարի պայքարեց, 5 ամիս հազիվ աշխատեց. Որն է հրաժարականի պատճառը

«Հրապարակ». 2 տարի պայքարեց, 5 ամիս հազիվ աշխատեց. Որն է հրաժարականի...

09:29

«Հրապարակ». Վարչապետի, քաղաքապետի, հիմա էլ՝ մարզպետի

«Հրապարակ». Վարչապետի, քաղաքապետի, հիմա էլ՝ մարզպետի

09:16

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը հայտնվել է

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը հայտնվել է

09:02

«Հրապարակ». Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին

«Հրապարակ». Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին

09:58

«Իրավունք». Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Ամեն րոպե պատրաստ եղեք»

«Իրավունք». Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Ամեն րոպե պատրաստ...

09:47

«Ժողովուրդ». Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից. բացահայտում

«Ժողովուրդ». Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից....

09:34

«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանն ու նախկին դատախազ Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն Վարդազարյանի գործով

«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանն ու նախկին դատախազ Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն...

09:16