ՀՀ Նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը՝ ս. թ. նոյեմբերի 5-9-ը, Երևանում, ՀՀ մարզերում ու Արցախում կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը:
Այս տարի փառատոնը ստացել է 865 հայտ. փառատոնի ծրագրում ընդգրկվել է 165 ֆիլմ՝ 48 երկրներից: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնի ընթացում ժյուրիի կազմի նախորդ տարիների ձևաչափը պահպանվել է, այսպիսով` ժյուրիի կազմում աշխատելու են բացառապես երեխաներ և երիտասարդներ. «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները, «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` 7 զորամասերի զինվորներ:
«Ռոլան» փառատոնը կրկին երիտասարդների միջև հանդես կգա որպես մշակութային երկխոսության միջազգային հարթակ: ՀՀ համայնքներում ապրող երեխաների և երիտասարդների մասնակցությունը խթանելու նպատակով էլ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ապարանում, Ալավերդիում, Գավառում, Ճամբարակում, Թեղուտում, Շնողում, Դաստակերտում, ինչպես նաև Արցախում սպասվում են բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ արտերկրից ժամանած հյուրերի հետ: Այս տարի ևս փառատոնը կհյուրընկալի ճանաչված և սիրված կինոգործիչների, այդ թվում` ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Կաննի «Ոսկե արմավենի» մրցանակակիր և ռուսական «Ստայեր» կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գարրի Բարդինին: Փառատոնի շրջանակում տեղի կունենա ռեժիսորի՝ «Լսելով Բեթհովենին» անիմացիոն ֆիլմի պրեմիերան, ինչպես նաև` ստեղծագործական երեկոն` նվիրված ռեժիսոր-մուլտիպլիկատորի ծննդյան 75-ամյակին: Ավանդույթը չխախտելով կյուրընկալվի նաև փառատոնի հավատարիմ բարեկամը` ՌԴ «Ոսկե օստապ» մրցանակի երկակի դափնեկիր, «Ոսկե խոյ» մրցանակակիր, «Երալաշ» մանկական հումորային հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին: Փառատոնի ընթացքում առաջին անգամ կցուցադրվեն ռեժիսորի «Երալաշ» մանկական կինոամսագրի նոր համարներ:
Ս. թ. նոյեմբերի 1-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում` «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին փառատոնի նախագահ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը:
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44