Եվրոպական խորհրդարանը 2024թ․ մարտի 13-ին ընդունել է «Եվրոպական միության և Հայաստանի միջև կապերի սերտացման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի դիրքորոշումը հիշյալ բանաձևի վերաբերյալ հետևյալն է․ «Հայ դատի Եվրոպայի գրասենյակը երախտապարտ է Եվրոպական խորհրդարանին՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության վերաբերյալ օբյեկտիվ դիրքորոշման համար։ Իբրև համաեվրոպական բնույթի համայնքային կազմակերպություն՝ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը և իր տեղական հանձնախմբերն ակտիվորեն աշխատել են և աշխատելու են Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի ամուր, սերտ և դինամիկ կապերի հաստատման համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունները, փոխլրացնող արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար այն ուղին է, որով պետք է առաջ շարժվել՝ հանուն ամուր և կենսունակ հայկական պետականության։ Նկատենք` ի թիվս այլ դրույթների, Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ - առաջարկում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը՝ պայմանով, որ Հայաստանը շահագրգռված է և համապատասխանում է «Կոպենհագենյան չափանիշներին»։ - նախազգուշացնում է Ադրբեջանին` Հայաստանի նկատմամբ ցանկացած հնարավոր ռազմական արկածախնդրության համար և ընդգծում` Նախիջևանի էքսկլավայի հետ Ադրբեջանի կապի խնդիրները պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով։ - Ադրբեջանին կոչ է անում անկեղծորեն ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ միջազգային ներկայության ներքո իրենց տներն արժանապատիվ և ապահով կերպով վերադառնալու և ապրելու իրավունքը։ - Ընդգծում է` ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած անձանց և կազմակերպությանների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, - Ընդունում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ-ի և Հայաստանի համագործակցության ամրապնդման հրատապ անհրաժեշտությունը»։
17:53
17:36
17:18
17:03
16:46
16:23
16:09
14:15
14:04
13:27
13:08
12:48
12:24
12:08
11:45
11:22
10:38
10:17
10:02
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45