Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկ Ալիյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ ուսանողական խորհրդի նախագահն է: Թոռնիկը համալսարանում ձևակերպված է նաև որպես հայցորդ և աշխատում է համալսարանի մարքեթինգի և զարգացման բաժնում:
Մինչ այդ Թոռնիկը նշանակվել էր Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն: Հայցորդ Թոռնիկը 2023թ. օգոստոս ամսին ՀՀ վարչապետի որոշմամբ ընդգրկվել է նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում: Սակայն ըստ «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 23.06.2005թ. թիվ 975-Ն որոշման և Ագրարային համալսարանի կանոնադրության, հոգաբարձուների խորհրդում կարող է առաջադրվել բարձր առաջադիմության և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ):
Yerkir.am-ը ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանին ուղղել էր հետևալ հարցերը՝ 1. Օրինական է արդյո՞ք համալսարանի վարչակազմի աշխատակից Թ. Ալիյանի և ուսանողական ինքնակառավարման մարմնի ղեկավարի պաշտոնների համատեղումը: 2. Օրինական է արդյո՞ք համալսարանի վարչակազմի աշխատակից Թ. Ալիյանի և հոգաբարձուների խորհրդի կազմում ուսանողության քվոտայով անդամի պաշտոնների համատեղումը: 3. Օրինական է արդյո՞ք համալսարանի հայցորդ Թ. Ալիյանի՝ հոգաբարձուների խորհրդի կազմում ուսանողության քվոտայով ընդգրկված լինելը: Yerkir.am-ի հարցերին շուրջ 2 շաբաթ անց պատասխանել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողը: Պատասխանում մասնավորապես ասվում է, որ ԿԳՄՍ նախարարությունը իրավասու չէ միջամտելու ուսանողական ինքնակառավարվող մարմինների գործունեությանը. ուսանողական խորհուրդն ինքնուրույն է ընտրում և առաջադրում հոգաբարձուների խորհրդի իր ներկայացուցիչներին և մեր հարցադրումները Հայաստանի ազգային ագրարային համալսարանի իրավասության տիրույթում են, և դրանք պետք է ուղղել բուհին: Մեր հարցադրումներից ոչ մեկում չկա գեթ մեկ պատճառ, ըստ որի ԿԳՄՍ նախարարությունը կմիջամտեր ուսանողական խորհրդի գործունեությանը: Հայցորդ Թոռնիկի առաջադրման ուսխորհրդի կողմից ընդունված որոշումը ռեկտորի կողմից ուղարկվում է ԿԳՄՍ նախարարին, իսկ նախարարի կողմից՝ վարչապետին: Եթե ելնենք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամաբանությունից, ապա ուսանողական խորհրդի կողմից տեսականորեն կարող է ախուրյանցի Անոյի թեկնածությունը ներկայացվել ռեկտորին, նախարարին, այնուհետև վարչապետին և նա դառնա ագրարային համալսարանի խորհրդի անդամ:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55