ARM | RUS |

Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել. «Հետք»

18.03.24 | 15:53

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի է հանվել։ 2.6 միլիոն դոլարով վաճառվող հողամասը տարիներ առաջ ձեռք է բերվել ընդամենը 268 հազար դրամով։

«Հետքն» ուսումնասիրել է հողամասի սեփականաշնորհման պատմությունը և պարզել, որ գույքն օտարվել է կասկածելի գործարքների արդյունքում։ Տարածքի ներկայիս սեփականատերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանի ընկերությունն է։ Մյասնիկյան պողոտայով Նոր Նորք բարձրանալիս, ճանապարհին՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու սկզբնամասում հողամասի վաճառքի ցուցանակ է փակցված։ Զանգահարելով հողամասի վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալություն և հանդես գալով որպես հավանական գնորդ՝ պարզեցինք արժեքը.

այն վաճառվում է 2 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարով։

Ահա գործակալի հետ մեր զրույցից մի հատված։ -Բարեւ ձեզ։ Գայի պողոտայի սկզբում գտնվող հողը ձե՞ր գործակալությունն է վաճառում։ -Այո։ -Ի՞նչ արժի։ -1900 քառակուսի է, 2 միլիոն 600 հազար։ -Տեսեք, դա այգուն կպած է, կարո՞ղ է այգու տարածք է։ -Չէ, այգու հետ կապ չունի, վկայականով հենց այդ տարածքը կա` 1903 քմ։ -Օրինական, սեփականաշնորհված տարա՞ծք է։ -Այո։ -Ճակատը քանի՞ մետր է։ -Ճակատը մոտ 60-65 մետր է։ Վկայականով բնակավայրերի, շենք-շինությունների կառուցապատման համար է։ -Խառը կառուցապատման տա՞կ է։ -Չէ, գրված է՝ բնակավայրերի ու շենք-շինությունների կառուցապատման համար։ Այս պահին մենք քաղաքապետարան էլ ենք դիմել։ Մի հատ հասկանանք՝ հարկայնությունն ինչքան է, դեռ պատասխան չունենք (խոսքը շենք կառուցելու թույլատրելի հարկայնության մասին է- հեղ․)։ -Վերջերս քաղաքապետարանն այդ տարածքում տներ էր քանդում, պրոբլեմ չի լինի՞։ -Հետևն ա ընկնում, կապ չունի մեր հողի հետ։ Առաջին գիծ է այդ հողը, և այդքանն ամբողջը սեփականության վկայականով է։ Վաղուց սեփականաշնորհված հող է։ Տարածք մեր այցելության ժամանակ հայտնաբերեցինք տասնամյակներ առաջ կառուցված մի շինություն, որ գտնվում էր հողամասի վերջնամասի՝ ձորակի նմանվող հատվածում (շինությունը մասամբ գետնափոր է)։ Հողամասում առկա էին խորքից հատված հաստաբուն ծառեր։ Գայի պողոտա 2ա հասցեի հողամասի սեփականատերը «Արխմոնստրոյ» ՍՊԸ-ն է, որի բաժնետոմսերի 82 %-ը պատկանում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանին։ Գալստյանը խոշոր շինարարական ընկերությունների հիմնադիր է։ «Շինարարի օրվան» նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ՝ 2019 թ.-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Գագիկ Գալստյանին է հանձնել «Վաստակավոր շինարարի» կոչումը։ Նոր Նորքում գտնվող 1903 քմ հողամասի օտարման պատմությունը սկսվում է 2000 թ.-ից։ Նոր Նորք թաղային համայնքի ավագանին, թաղապետ Մկրտիչ Մինասյանի առաջարկությամբ օտարվող համայնքային գույքի ցանկում է ներառել Գայի պողոտայի սկզբնամասում գտնվող էլեկտրական ենթակայանի նախկին շինությունը։ Համաձայն ավագանու որոշման՝ այն զբաղեցրել է ընդամենը 32 քմ տարածք։ Ավագանու որոշումից օրեր անց Նոր Նորքի թաղապետը ստորագրել է գույքն օտարելու որոշում, որից տեղեկանում ենք, որ աճուրդային կարգով, 268 հազար 800 դրամով այն գնել է քաղաքացի Սաշա Ղուկասյանը։ Գնորդը գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տաթևիկ Ղուկասյանի հայրն է։ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկանքի համաձայն՝ գույքի սեփականատերը հողամասը բաժանել է երկու մասի, որից հետո մի քանի գործարք է կատարվել։ Վերջնարադյունքում՝ 2007 թ.-ին հողամասերը գնել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանին պատկանող «Արխմոնստրոյ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը միավորել է 2 առանձին տարածքները։ Ուշագրավ է, որ ո՛չ Կադաստրի կոմիտեի տեղեկանքում, ո՛չ Նոր Նորքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումներում չենք հայտնաբերել տվյալ, թե ինչպես է 32 քմ գույքը վերջնարդյունքում դարձել 1903 քմ։ Երևանի քաղաքապետարանը փետրվարի 29-ին ոստիկանության ուղեկցությամբ մուտք գործեց Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու ետնամասի՝ համայնքային սեփականություն համարվող հողատարածք, որպեսզի տարածքն ազատի ինքնակամ կառուցված կացարաններից։ «Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարակից 26 հա տարածքը նախատեսվում է ամբողջությամբ սահմանազատել և կանաչապատել: Ապօրինի շինությունների ապամոնտաժման գործընթացը կրում է շարունակական բնույթ. զավթված հողատարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն համայնքին և կբարեկարգվեն ու կկանաչապատվեն»,- ասված է քաղաքապետարանի լրատվական վարչության՝ այդ օրը տարածած հաղորդագրության մեջ։ Այդ համատեքստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է․ «Երևանի տարածքից, համայնքից, մասնավորապես՝ կանաչ տարածքներից զավթված հողը նույնպես գողություն է»։ Երևանի քաղաքապետարանի փետրվարի 26-ի գործակարգավարական նիստում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, անդրադառնալով Գայի պողոտայի սկզբնամասի սեփականաշնորհված հողամասին, նշել է, որ Երևանի գլխավոր հատակագծով այդ տարածքը կանաչապատման ենթակա է։ «Անհասկանալի է, թե ինչպես է ընդհանուր օգտագործման համար համայնքային սեփականություն հանդիսացող հաղամասի այդ հատվածը մասնավորեցվել»,- հայտարարել է Արմեն Բեգոյանը։ Արդյոք Երևանի քաղաքապետարանը և իրավապահները նույն ջանասիրությամբ համայնքին կվերադարձնեն կասկածելի հանգամանքներում սեփականաշնորհված հողամասը, ինչպես այգին ազատեցին ինքնակամ կառույցներից, թե՞ որոշիչ կլինեն վաղեմության ժամկետներն ու ենթադրյալ բարեխիղճ գնորդի իրավունքները։ Ժամանակը կտա այս հարցի պատախանը։


Զոհեր, տուժածներ. Բախվել են երկաթե ամրաններ տեղափոխող բեռնատարն ու ՎԱԶ 21014-ը

Զոհեր, տուժածներ. Բախվել են երկաթե ամրաններ տեղափոխող բեռնատարն ու ՎԱԶ...

18:25

Վճարային բոլոր հարցերի դեպքում դիմեք «Թել-Սել»-ին, մետրոպոլիտենի աշխատակիցներին մի՛ վիրավորեք. Հայտարարություն

Վճարային բոլոր հարցերի դեպքում դիմեք «Թել-Սել»-ին, մետրոպոլիտենի աշխատակիցներին մի՛ վիրավորեք....

18:05

Հայաստան կժամանի Ղազախստանի արտգործնախարարը

Հայաստան կժամանի Ղազախստանի արտգործնախարարը

17:36

ՔՊ-ական նախկին պատգամավորին հանձնվել է ՍԴ դատավորի պատմուճանը

ՔՊ-ական նախկին պատգամավորին հանձնվել է ՍԴ դատավորի...

17:13

Արսեն Թորոսյանն այցելել է մանկատուն

Արսեն Թորոսյանն այցելել է մանկատուն

16:54

TRIPP-ը Հայաստանի համար լայն հնարավորությունների պատուհան է. Զոհրաբ Մնացականյան

TRIPP-ը Հայաստանի համար լայն հնարավորությունների պատուհան է. Զոհրաբ...

16:27

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները. Դրանք տևում են ժամը 21.30–ից մինչև 07.00

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները. Դրանք տևում են ժամը 21.30–ից մինչև...

15:23

Չեմ կարծում, որ շանտաժ է, երբ ՌԴ–ն ասում է՝ եթե ԵԱՏՄ–ից դուրս գաք, գազը կթանկանա. Աղազարյան

Չեմ կարծում, որ շանտաժ է, երբ ՌԴ–ն ասում է՝ եթե ԵԱՏՄ–ից դուրս գաք, գազը կթանկանա....

15:02

Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել

Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի...

14:48

Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի կարևոր որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի կարևոր որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները....

14:35

Սամվել Կարապետյանի բիզնեսներում ստուգումներ անելու հրահանգ ստացե՞լ է Փաշինյանից․ ՊԵԿ նախագահի պարզաբանումը

Սամվել Կարապետյանի բիզնեսներում ստուգումներ անելու հրահանգ ստացե՞լ է Փաշինյանից․ ՊԵԿ նախագահի...

14:16

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նախկին նախարար Արտեմ Ասատրյանին

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նախկին նախարար Արտեմ...

13:55

Ձերբակալվել է Արման Սահակյանը

Ձերբակալվել է Արման Սահակյանը

13:49

Թուլությունը խաղաղություն չի բերում, այն նոր սպառնալիքներ է առաջացնում. Գագիկ Ծառուկյան

Թուլությունը խաղաղություն չի բերում, այն նոր սպառնալիքներ է առաջացնում. Գագիկ...

13:35

«Հայաստան» դաշինքը ներկայացնում է նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժինը

«Հայաստան» դաշինքը ներկայացնում է նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական...

13:03

«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ

«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ...

12:35

Ոստիկանները պարզել են, որ «Ցլիկ Հայկո»-ն, «Քյարամիկ»-ը, «Բջե»-ն, «Սևո»-ն, «Ուֆայի Գևոր»-ը, «Բաքսիոր»-ը, «Քանաքեռցի չոփ»-ը և ևս 3 հոգի ապօրինի կերպով ձեռք են բերել զենք-զինամթերք և պահում են իրենց մոտ

Ոստիկանները պարզել են, որ «Ցլիկ Հայկո»-ն, «Քյարամիկ»-ը, «Բջե»-ն, «Սևո»-ն, «Ուֆայի Գևոր»-ը,...

12:08

Բացվել է «Միասնության թևեր»-ի 33-րդ գրասենյակը

Բացվել է «Միասնության թևեր»-ի 33-րդ գրասենյակը

11:48

Հայաստանն Իրանին կապող երկաթուղու՝ ՀԱԿ-ի ծրագիրը էլ ավելի արդիական է դառնում. Զուրաբյան

Հայաստանն Իրանին կապող երկաթուղու՝ ՀԱԿ-ի ծրագիրը էլ ավելի արդիական է դառնում....

11:18

Վթարային ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիա թաղամասում

Վթարային ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիա թաղամասում

10:48

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44