ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 20-ին կայցելի Սաուդյան Արաբիա, իսկ մարտի 21-ին կմեկնի Եգիպտոս՝ այս երկրների իշխանությունների հետ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի և մարդասիրական օգնության ավելացման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Barron’s լրատվական հարթակը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին։
«Պետքարտուղարը կքննարկի անհապաղ հրադադարի շուրջ համաձայնության հասնելու ջանքերը, որը նախատեսում է մնացած բոլոր պատանդների ազատ արձակում, Գազայում մարդասիրական օգնության ծավալի ավելացմանն ուղղված միջազգային ջանքերի ակտիվացում և հետկոնֆլիկտային շրջանում Գազայում պլանավորման մեխանիզմների համակարգում», - հայտարարել է Միլլերը։
Մասնավորապես, Միլլերի խոսքով, անհրաժեշտ է հասնել այն բանին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումն այլևս չկարողանա կատարել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման նման հարձակումներ։
Բլինքենը կքննարկի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման պայմանները։ Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը կբարձրացնի եմենցի հութիների կողմից առևտրային նավերի վրա հարձակումների դադարեցման թեման՝ Կարմիր ծովում և Ադենի ծոցում անվտանգությունն ապահովելու համար։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, գերեվարվել՝ 253-ը։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է սկսել անկլավում, որի հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 31 600-ը:
Առաջիկա այցը կլինի Բլինքենի վեցերորդ այցը տարածաշրջան հոկտեմբերի 7-ից ի վեր։
Մարտի 18-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի, հայտնել էր, որ Իսրայելը Կատարում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ բանակցություններում մտադիր է հասնել Գազայի հատվածում վեցշաբաթյա հրադադարի, որի շրջանակներում պաղեստինցի զինյալները պետք է ազատ արձակեն 40 պատանդի՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների դիմաց, իսկ Գազա պետք է մտնի ավելի մեծ ծավալով հումանիտար օգնություն։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01