«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ մարտի 19-ին, ժամը 10:20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լճափ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1983 թ.) և «Opel» (վարորդ՝ Տ. Վ.) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Ս.-ն (ծնված 2018 թ․), Ա. Ս.-ն (ծնված 2009 թ.), Ս. Մ.-ն (ծնված 1988 թ․) և «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Տ. Վ.-ն, (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ Տ. Վ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Կ. Ս.-ի և ուղևորների առողջական վիճակը՝ կայուն։ Մարտի 19-ին, ժամը 08:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի 30-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Ռ. Պ., ծնված 1981 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1973 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Ա. Բ.-ին (ծնված 1980 թ.) և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
16:03
15:54
15:03
14:44
14:12
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14