Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի առիթով: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.
«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար նշանավորվի բացառիկ հաջողություններով ու խաղաղությամբ։ Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ փոխադարձ հարգանքի ու շահերի համադրման մթնոլորտում զարգացող Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են իրենց անշեղ ընթացքը: Լիահույս եմ, որ լիարժեքորեն օգտագործելով մեր երկկողմ հարաբերություններում առկա մեծ ներուժը՝ ընթացիկ տարում կհասնենք փոխգործակցության նոր հորիզոնների՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանային կայունության: Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի ժողովրդին՝ հարատև բարօրություն»։ Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին բնության զարթոնքի և գարնանամուտի տոնի՝ Նոուրուզի առթիվ։ Մաղթում եմ, որ նոր տարին հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության համար լինի անխախտ խաղաղության և նորանոր ձեռքբերումների տարի։ Մեր կառավարությունն ու ժողովուրդն առանձնահատուկ կերպով են կարևորում փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված Հայաստան-Իրան հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ամենակարճ ժամանակահատվածում նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարաբերությունների հարուստ օրակարգին, և կկենսագործվեն ինչպես ընթացիկ, այնպես էլ նախանշվող բազում ծրագրեր: Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ, իսկ բարեկամ իրանցիներին՝ խաղաղություն և բարօրություն»։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47