ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կոնգրեսի առաջնորդները համաձայնության են եկել ընթացիկ ֆինանսական տարում վարչակազմի ֆինանսավորման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախագահի անունից հայտարարություն է տարածել Սպիտակ տունը:
«Մենք Կոնգրեսի առաջնորդների հետ հետագա գործողությունների շուրջ համաձայնության ենք եկել ամբողջ տարվա ֆինանսավորման վերաբերյալ մնացած օրինագծերի հարցում: Ներկայացուցիչների պալատը և Սենատն այժմ աշխատում են փաթեթի պատրաստումն ավարտելու վրա, որը կարող է արագ ինձ ներկայացվել, և ես այն անմիջապես կստորագրեմ», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում են ամերիկյան ԶԼՄ-ները, օրենսդիրներին ժամանակ է պետք օրինագծի տեքստի հետ աշխատանքն ավարտելու համար։ Ներկայացուցիչների պալատում գործում է կանոնակարգ, որի համաձայն՝ կոնգրեսականներին քվեարկությունից առաջ 72 ժամ է տրվում օրինագիծը քննարկելու համար, իսկ մի քանի առանցքային հաստատությունների ժամանակավոր ֆինանսավորման ժամկետը լրանում է մարտի 22-ի կեսգիշերին:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը լրագրողներին ասել է, որ համապատասխան հանձնաժողովներն այժմ աշխատում են օրինագծի տեքստի վրա, որը կքննարկվի «հնարավորինս շուտ»։
Նման հայտարարությամբ է հանդես եկել Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը` նշելով, որ Կոնգրեսը փաթեթը կքննարկի «առաջիկա մի քանի օրվա ընթացքում»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47