Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում, որպես հիմնական բանախոս, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկինում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի հովանու ներքո կազմակերպված բարձրաստիճան համաժողովին։
Ինչպես տեղեկացրին հիմնադրամից, Արման Թաթոյանը փաստերով ներկայացրել է Հայաստանի սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները. մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից, սեփականությունից։
«Քննարկվել են Լեռնայօն Ղարաբաղի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների ռազմավարությունը, էթնիկ զտումների, մարդկանց սպանությունների ու այլ դաժանությունների հարցեր: Բարձրացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հարցը:
Անդրադարձել է հայերի դեմ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ համաժողովի բանախոսել է նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Լորդ Ալթոնը։ Օքսֆորդի համալսարանի դասախոս Հրաչ Չիլինգիրյանը և ցեղասպանագետ Էվելինա Օխաբը ղեկավարել են քննարկումները:
Համաժողովին մասնակցել են նաև բարձրաստիճան հոգևորականներ միջազգային փորձագետներ, Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները:
Նշվում է, որ համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Միացեալ Թագավորության և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Հույն Ուղափառ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի Առաջնորդ, Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ Նիկիտաս Արքեպիսկոպոս Լիլուլիասը:
Համաժողովը կազմակերպվել է Գերանաշնորհ Գրիգորիս եպիսկոպոս Բալաքյանի հիշատակին և նվիրված էր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումներին, և բռնի տեղահանված հայերի իրավունքներին։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47