«Փաստ» օրաթերթը գրում է.
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2022 թ. օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման մեջ: Այս կերպ ակնկալվում է հստակեցնել անձնական օգնականի ծառայության հետ կապված իրավահարաբերությունները և բարելավել օրենսդրական դաշտը։ «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1264-Ն որոշումը գործում է 2024 թ. հունվարի 1-ից: Անձնական օգնականի ծառայությունների մատուցման շրջանակներում կնքվում է երկկողմ պայմանագիր՝ շահառուի և անձնական օգնականի միջև, սակայն նշված ծառայության համար վճարումը կատարվում է պետբյուջեից՝ Միասնական սոցիալական ծառայությանը (ՄՍԾ) հատկացված միջոցների հաշվին: Տվյալ իրավակարգավորումը գործնականում խնդիր է առաջացնում, քանի որ ծառայությունը պետբյուջեի միջոցների հաշվին վճարում է կատարելու մի պայմանագրի շրջանակներում, որի կողմը չի հանդիսանում։ Բացի դա, ֆիզիկական անձ հանդիսացող շահառուն և անձնական օգնականը հարկային վճարումների տեսանկյունից ինքնուրույն սուբյեկտ չեն հանդիսանում, և տվյալ դեպքում առկա է հարկային գործակալի անհրաժեշտություն, ուստի խնդիր է առաջանալու նաև անձնական օգնականի ծառայությունների պայմանագրի հիման վրա հարկերի վճարման տեսանկյունից։ Այսպիսով՝ նախագծով նախատեսվում է պայմանագրի կնքման դրույթ անձնական օգնականի և Միասնական սոցիալական ծառայության միջև, սահմանվում է այդ պայմանագրի օրինակելի ձևը։ Սահմանված ամսական առավելագույն ժամաքանակի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձին ծառայություն է մատուցում մեկ՝ նույն անձնական օգնականը։ Եթե մշտադիտարկման արդյունքում պարզվում է, որ հաշմանդամություն ունեցող անձը չի ապահովել սովորելու կամ աշխատելու պահանջը, ապա մշտադիտարկում իրականացնող անձը (անձինք) այդ մասին գրավոր տեղեկացնում է ՄՍԾ-ին, վերջինս կազմակերպում է անձնական օգնականի և ՄՍԾ-ի միջև կնքված պայմանագրի լուծումը։ Հաշմանդամություն ունեցող անձի հետ պայմանագիր հաջորդիվ կնքվում է, եթե նա աշխատում կամ սովորում է։ 2024 թ. բյուջեի հայտով անձնական օգնականի ծառայության ներդրման համար նախատեսվել է 151,048.8 հազար դրամ՝ հաշմանդամություն ունեցող 100 անձի անձնական օգնականի ծառայություն մատուցելու նպատակով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42