Բրյուսելում մարտի 21-ին բացվում է երկօրյա գագաթնաժողով, որին մասնակցող ԵՄ երկրների ղեկավարները կքննարկեն հետագա օգնությունն Ուկրաինային, ԵՄ-ի անվտանգությունն ու պաշտպանությունը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, գյուղատնտեսությունը, Եվրամիության ընդլայնումը, արտաքին քաղաքականությունը, միգրացիան և տնտեսությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են եվրոպական տարբեր լրատվամիջոցներ:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ ԵՄ երկրների ղեկավարներին ուղղված հրավեր-նամակում միության առաջնահերթ խնդիրներից է անվանել Ուկրաինային ռազմական օգնության արագ տրամադրումը։
«Հրատապությունը, ինտենսիվությունն ու անսասան վճռականությունը հրամայական են», - հրավեր-նամակից մեջբերում է Reuters-ը։
Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովի առաջարկների հիման վրա ԵՄ ղեկավարները կքննարկեն եվրոպական պաշտպանական արդյունաբերության ռազմավարությունը և եվրոպական պաշտպանական ներդրումային ծրագիրը:
Միշելը շեշտել է նաև Մերձավոր Արևելքում, հատկապես Լիբանանում և Կարմիր ծովում տարածաշրջանային էսկալացումը կանխելուն ուղղված ԵՄ ջանքերի ակտիվացման կարևորությունը:
Նա գագաթնաժողովի կարևորագույն հարցերից է համարել ԵՄ-ում գյուղատնտեսության հետ կապված իրավիճակը։
«Մեր եվրոպացի ֆերմերները բարձրաձայն և հստակ արտահայտել են իրենց մտահոգությունները: Մենք պետք է վճռականորեն գործենք նրանց առջև ծառացած խնդիրների հարցում», - գրել է ԵՄ խորհրդի ղեկավարը։
Շառլ Միշելը հավելել է, որ եվրոպացի առաջնորդները նաև պետք է «դիտարկեն միգրացիոն իրադրությունը և արտաքին հարաբերությունների տարբեր հարցեր»։
Գագաթնաժողովի երկրորդ օրը՝ մարտի 22-ին, ԵՄ անդամներին կմիանան Եվրոպական կենտրոնական բանկի և Եվրախմբի նախագահները՝ քննարկելու տնտեսական և ֆինանսական իրավիճակը։
Հանդիպման ավարտին ԵՄ առաջնորդներն Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի իրենց գործընկերների հետ միասին կնշեն Եվրոպական տնտեսական գոտու համաձայնագրի 30-ամյակը:
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44