Քննչական կոմիտեն ներկայացնում է անչափահասների կողմից կատարված հանցավորության ընդհանուր դինամիկան՝ ըստ 2023-ի ընթացքում ՔԿ վարույթում քննված քրեական վարույթների։
ՔԿ փոխանցմամբ, նախորդ տարի անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 363 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 244 վարույթի դիմաց։ Հետևաբար, ըստ ամփոփված վիճակագրության, նախորդ մեկ տարվա ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կամ դրան ուղղված առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների աճ՝ 119-ով կամ շուրջ 48 տոկոսով։
Նախաձեռնված 363 վարույթից 50-ի նախաքննությունն ավարտվել է և 63 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։ 2022-ին դատարան ուղարկված վարույթները եղել են 59-ը՝ 59 անչափահասի վերաբերյալ մեղադրանքով։
2023թ․ դատարան ուղարկված վարույթների գերակշռող մասը վերաբերել են գողության և թմրամիջոցների հետ կապված դեպքերին։
Մասնավորապես՝ 50 վարույթներից
• 14-ը քննվել է գողության (28 %)
• 10-ը՝ թմրամիջոցներների ապօրինի շրջանառության հետ կապված (20 %)
• 9-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,
• 3-ը՝ խուլիգանության,
• 2-ը՝ սպանության,
• 2-ը՝ ավազակության,
• 1-ը՝ զենքի ապօրինի շրջանառության,
• 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,
• 8-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
133 քրեական վարույթ կարճվել է, որից 69-ը` ռեաբիլիտացնող, իսկ 63-ը՝ ոչ ռեաբիլիտացնող, 1-ը՝ այլ հիմքով։
48-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 2-ը ուղարկվել է այլ մարմին, 12-ը` միացվել։
118 վարույթ փոխանցվել է 2024թ.:
70 անչափահասի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու կամ դադարեցնելու մասին։ 2022-ին նույն հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել կամ այն դադարեցվել է 43 անչափահասի նկատմամբ։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47