ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Չերքեզի ձոր» ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ գործողություններով հավաքված ապացույցներով պարզվել է, որ 2023թ. օգոստոսի 5-ին Գյումրի քաղաքում գտնվող «Չերքեզի Ձոր» ռեստորանում, նույն ռեստորանի մատուցող Ալ.Մ.-ի կողմից, ով Երևանի բնակիչ է, բարբառով խոսելու կապակցությամբ, վիճաբանություն էր ծագել վերջինիս և նույն ռեստորանի բարմենի՝ Ար.Մ.-ի միջև, որը շարունակելու նպատակով վիճաբանող կողմերը պայմանավորվել էին հանդիպել աշխատանքի ավարտից հետո։
Արդեն օգոստոսի 6-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, աշխատանքի ավարտից հետո, Ալ.Մ.-ն, իր հետ վերցնելով դանակ, դուրս էր եկել աշխատավայրից և ռեստորանից քիչ հեռու՝ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում, հանդիպել Ար.Մ-ի, վերջինի եղբոր և երկու ընկերների հետ։ Ռեստորանում ծագած վիճաբանությունը շարունակվել էր, ինչին միջամտել էին Ար.Մ.-ի եղբայրը և ընկերներից մեկը՝ Ա.Ս.-ն։
Վիճաբանության ընթացքում Ալ.Մ.-ն, նախապես իր հետ վերցրած դանակով, հարվածել է Ար.Մ.-ի ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից անմիջապես հետո, Ա.Ս.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ, նույն դանակով հարվածել էր նաև վերջինիս կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին և դեպքի վայրից դիմել փախուստի։
Դեպքից հետո Ա.Ս.-ի ընկերները նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն երիտասարդի կյանքը փրկել չէր հաջողվել։
Նախաքննության ընթացքում, վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և դիակի դատաբժշկական:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ալ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
23:14
22:56
19:31
19:27
19:09
13:45
13:28
13:05
12:35
12:18
10:48
10:35
10:18
09:53
09:47
09:45
09:36
09:28
09:15
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34