Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը բռնել է ահաբեկչություններ ծրագրող քաղաքացու։
«Հետաքննության ընթացքում, որն իրականացրել է Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ), հիմնարար կասկածներ են առաջացել այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Բահրուզ Ալիմամեդ օղլի Ասկերովը՝ 1988թ. ծնված, որն ապրում է Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկ քաղաքում, դավադրության մեջ մտնելով այլ անձանց հետ, նախատեսում էր ահաբեկչություններ կատարել։ Պարզվել է, որ Բահրուզ Ասկերովը, գաղտնի կապի մեջ ներգրավելով հանրապետության տարբեր շրջաններում ապրող անձանց, նրանց հանձնարարել է կազմակերպել մահափորձեր Լանքյարան քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի դեմ։ Պարզվել է նաեւ, որ Բահրուզ Ասկերովը այդ անձնաց հաձնարարել է կատարել մահափորձ օտարերկրյա քաղաքացու դեմ, որն անգլերեն էր դասավանդում հանրապետության որոշ շրջաններում»,- նշվել է գերատեսչության՝ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված հաղորդագրությունում...
Բահրուզ Ասկերովը բռնվել եւ քրեական պատասխանատվության է ենթարկվել «ահաբեկչության նախապատրաստում» հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ձերբակալութոյւնը։ Պարզվել է նաեւ, որ Բահրուզ Ասկերովը նախատեսում էր կազմակերպել զորավարժություններ օտարերկրյա պետության տարածքում՝ անձանց մասնակցությամբ, որոնց հետ նա շփվել է, բայց ՊԱԾ ձեռնարկած միջոցառումների արդյունքում չի կարողացել իրականացնել այդ հանցավոր արարքները։
10:09
09:49
09:23
09:03
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44