Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Ֆաբուլա ֆիլմարտադրության լաբորատորիա» միջազգային նախագծի շրջանակում մեկնարկել է «Կինոյի հիմունքներ» խորագրով երկշաբաթյա դասընթացը, որի շահառուները 12-15 տարեկան դպրոցականներն են:
Երկշաբաթյա դասընթացը վարում է կինոռեժիսոր, ԵԹԿՊԻ-ի դասախոս Արտյոմ Բաղդասարյանը։ Երկու շաբաթների համար մշակվել է կրթական ծրագիր, որը թույլ կտա մասնակիցներին յուրացնել տեսական գիտելիքներ և զինվել գործնական հմտություններով, իսկ ավարտին հանդես գալ միասնական ստեղծագործական աշխատանքով՝ ֆիլմով: Կինոժամանակից մինչև կինոարարում, մթնոլորտ, մոնտաժ, հայ կինո՝ Համո Բեկնազարյանի, Սերգեյ Փարաջանովի, Ֆրունզե Դովլաթյանի և Արտավազդ Փելեշյանի ռեժիսորական նորարարություններով. դասընթացի ավարտին մասնակիցները կունենան կայուն գիտելիքներ:

Նախագծի հայաստանյան պրոդյուսեր, ԵԹԿՊԻ-ի միջազգային կապերի բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանի խոսքով՝ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները պատանիների կրթությունը կազմակերպելու համար:
Նշենք, որ «Ֆաբուլա ֆիլմարտադրության լաբորատորիա» միջազգային նախագիծը թույլ է տալիս պատանիներին կինոարվեստի միջոցով ձեռք բերել կարևոր հմտություններ ամբողջ կյանքի համար և սովորել շրջապատող աշխարհի խենթությունների հետ վարվելու կանոնները: Ներգրավվելով կինոկրթության և կինոարտադրության գործընթացում՝ մասնակիցները ձեռք կբերեն ավելի խորը պատկերացում կյանքի դինամիկայի մասին և կմշակեն էական գործիքներ՝ արդյունավետորեն համագործակցելու ժամանակակից մարտահրավերների և ճգնաժամերի հետ: Երկշաբաթյա դասընթացն իրականացվում է «Fabula Filmmaking Lab» միջազգային նախագծի շրջանակում՝ «Culture Connection Foundation»-ի և «German Marshall Fund»-ի մաս կազմող «Black Sea Trust for Regional Cooperation» հիմնադրամի աջակցությամբ։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55