Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել միջազգային բջջային կապի (ռոումինգի) ծառայությունների ոլորտում:
Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ Հանձնաժողովը պարզել է, որ տարբեր երկրներում, միջազգային զանգերի համար գործում են բավականին մատչելի սակագներ: Մինչդեռ մեր երկրում, ռոումինգ ծառայությունների սակագները տեղական զանգերի համեմատ թանկ են գրեթե 50 անգամ: Մասնավորապես, եթե ՀՀ քաղաքացին ներպետական զանգեր կատարելու համար 1 րոպեի դիմաց վճարում է միջինը 25 դրամ, ապա ԵԱՏՄ անդամ-երկրներից դեպի Հայաստան զանգեր կատարելու համար 1 րոպեի դիմաց վճարում էր միջինում 1200 դրամ: Վերոնշյալի հիման վրա, ՀՀ ՏՄՊՊՀ-ը այս ոլորտում իրականացրել է գնագոյացման ուսումնասիրություն:
ՏՄՊՊՀ ուսումնասիրության նպատակը ռոումինգ ծառայության սակագնի նվազեցումն է։ Հանձնաժողովի ուսումնասիրությունները նպատակ ունեն ապահովել ռոումինգի ծառայությունների սակագների փուլային նվազեցումը՝ հասցնելով այն մինչև մեր երկրի ներքին ցանցերում սահմանված սակագների չափերին: Բացի այդ, առաջնահերթ է նաև ԵԱՏՄ տարածքում, այդ թվում նաև Հայաստանում գործող բջջային կապի օպերատորների միջև արդյունավետ մրցակցության ապահովումը, ինչը հետագայում ևս որոշակիորեն կանդրադառնա սակագների վրա: Բացի այդ, ՏՄՊՊՀ նախաձեռնությամբ ներդրված այսպես կոչված՝ «արդար ռոումինգի» համակարգի շնորհիվ կբացառվեն խտրական պայմանների կիրառումը ինչպես բաժանորդների, այնպես էլ բջջային կապի օպերատորների նկատմամբ:
ՀՀ ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրել է սակագների նվազեցման հնարավորությունները, և դրանք ներկայացրել բջջային կապի օպերատորներին՝ առաջարկելով հնարավորինս սեղմ ժամկետներում վերանայել ռոումինգ ծառայությունների ոլորտում իրենց գնային քաղաքականությունը: Մի քանի ամիս տևած քննարկումների արդյունքում ընկերությունները սահմանել են նոր՝ նախորդից շուրջ 9 անգամ ցածր սակագներ: Այսպես, եթե նախկինում «Արմենտել», «ՎիվաՍել-ՄՏՍ» և «ՅուՔոմ» ընկերությունների բաժանորդները ԵԱՏՄ անդամ-երկրներից դեպի ՀՀ զանգեր կատարելու 1 րոպեի դիմաց միջինում վճարում էին համապատասխանաբար 541 դրամ, 780 դրամ և 2150 դրամ, ապա ՏՄՊՊՀ-ի կողմից սակագների վերանայման վերաբերյալ առաջարկությունների փաթեթի ներկայացումից հետո, սակագները նվազել են համապատասխանաբար 3 անգամ, 2 անգամ և 8.6 անգամ ՝ միջինում կազմելով 250 դրամ։
Շուրջ 2 անգամ նվազել է նաև SMS հաղորդագրությունների դիմաց գանձվող վճարների գումարը՝ 124 դրամից դառնալով 65 դրամ։
ՏՄՊՊՀ-ը լինելու է հետևողական՝ այս ոլորտում սակագների հետագա նվազման հարցում
ՀՀ մրցակցային մարմինը կարևորում է խնդիրը, քանի որ այն առնչվում է հազարավոր սպառողների և շարունակելու է ակտիվ համագործակցությունը ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմիննների և բջջային կապի օպերատորների հետ՝ սակագների հետագա նվազեցման և դրանք սպառողներին առավել հասանելի դարձնելու ուղղությամբ։ Առաջիկայում Հանձնաժողովը աշխատանքներ կիրականացնի նաև ԵՄ պետություններում, ԱՄՆ-ում, ինչպես նաև այլ երկրներում ռոումինգ ծառայության գների նվազման ուղղությամբ:
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33