«Փաստ» օրաթերթը գրում է.
«ՆԳ նախարար Վահե Ղազարյանն օրերս հայտարարել է, թե՝ ճանապարհատրանսպորտային պատահարները շատացել են նաև մեքենաների թվի ավելանալու և... ճանապարհների որակի բարձրացման պատճառով: Կարճ ասած՝ «փոսեր չկան, մարդիկ գազ են տալիս»: Նախ՝ ի հիասթափեցում ՆԳ նախարար Ղազարյանի, նկատենք, որ աշխարհի շատ ու շատ երկրներում կան շատ ավելի լավորակ ճանապարհներ, մայրուղիներ, արագընթաց մայրուղիներ: Բայց չկա ճանապարհատրանսպորտային այն շփոթը, որ դիտարկվում է Հայաստանում: Հա, ու արտասահմանյան ՆԳ նախարարների մտքներով էլ չի անցնում, որ վթարների ավելանալը լավորակ ճանապարհներով պատճառաբանեն: Ի դեպ, քաղաքապետարանը նույն օրը հայտարարել էր, թե մայրաքաղաքում մեկնարկելու են ճանապարհների «փոսալցման» աշխատանքները: Փաստորեն, ստացվում է, որ դրա իմաստը չկա: Դե, ըստ ՆԳ նախարարի տրամաբանության: Ավելին, պետք է քանդել բոլոր ճանապարհները, փողոցները դարձնել անանցանելի, մայրուղիները վերածել հրետակոծված խորշակների ու՝ վերջ: Ոչ ոք ոչ մի տեղ «գազ չի տա», ու ՃՏՊ-ներ էլ չեն լինի: Համ էլ ասֆալտի վրա անիմաստ ծախսեր չեն արվի: Ճիշտ է, մեքենաները կջարդվեն, բայց դա հո ՃՏՊ-ից չի լինի, համ էլ էլի օգուտ կլինի. մեքենա սարքողները լիքը գործ կունենան: Եթե ավելի լուրջ, ապա սա այնքան, մեղմ ասած, տարօրինակ հայտարարություն էր, որ նույնիսկ փաշինյանական իշխանության կարկառուններից մեկը՝ Արսեն Թորոսյանն էր հատուկ գրառում կատարել՝ ՆԳ նախարարին գանակոծելով: Դեռ մի կողմ թողնենք, որ գնալով ավելի ակնհայտ են դառնում ներիշխանական «բազառները», այստեղ ավելի էականն այն է, որ նույնիսկ իրենք են սկսել զարմանալ իրենց թիմի առնվազն դիլետանտությունից: Եվ որպես հետգրություն՝ նկատենք, որ ՆԳ նախարարը հաստատ քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել՝ դիպել է ասֆալտապատման գործընթացին: Իսկ ասֆալտը, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է, ասֆալտը... դա ասֆալտն է»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03