«Փաստ» օրաթերթը գրում է.
«Դեռ օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հերթական արշավն է մտադիր սկսել Արցախի ղեկավարների, առհասարակ՝ արցախցիների դեմ: Նշել էինք, որ փորձ է արվելու այնպիսի պատկեր ստեղծել, թե Հայաստանի շուրջ ստեղծված այս բարդ իրավիճակի հիմնական մեղավորը արցախցիներն են ու Արցախի հարցը։ Եվ դա իրեն երկար սպասել չտվեց: Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը Արցախի իշխանություններին, Արցախի կառավարությունը հռչակեց որպես Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք: Փաշինյանի այդ սադրիչ հայտարարություններին ու որակումներին գրեթե անմիջապես հաջորդեցին քպական զանազան կարկառունների «գրոհները»: Արցախի նախագահ Շահրամանյանի՝ ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցը նրանցից մեկը անգամ որակեց որպես «գործակալական պահվածք»: Ի՞նչ է ստացվում: Արցախի կառավարությունը, Արցախի իշխանությունը, բոլոր արցախցիները զրկվել են իրենց երկրից և հենց Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության վարած «քաղաքականության» հետևանքով կամ մեղքով դարձել են հայրենազուրկ: Ի դեպ, նշենք, որ Արցախի կառավարությունն ինքն իրեն «վտարանդի կառավարություն» չի հայտարարել, այն պարզապես Ստեփանակերտից բռնագաղթել է և ապաստանել Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքում: Ամեն պարագայում, այդ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն են Արցախի կառավարությունն էլ, Արցախի հայությանն էլ դարձրել վտարանդի և հիմա նրանց հռչակում են... ազ գ ա յին անվ տան գու թ յ ա ն սպառնալիք: Ստացվում է, որ Փաշինյանի հասկացողությամբ՝ Թուրքիան չէ ազգային անվտանգության սպառնալ իք, Ադրբեջանը չէ, այլ... Արցախի իշխանությունն ու արցախցինե՞րն են այդ սպառնալիքը: Մյուս կողմից՝ թերևս զարմանալի չեն արդեն այն կարծիքները, որ Արցախի իշխանություններին ու արցախցիներին «ազգային անվտանգության սպառնալիք» հռչակելը Ալիևի հերթական պահանջն է: Ու այս ամենը նկատի ունենալով՝ չի կարելի բացառել, որ առաջիկայում Փաշինյանի՝ կառավարության նիստում սպառնալից տոնայնությամբ հնչեցրած արտահայտությունները «իրավ ա կան» որոշակի հետևանքներ ունենան»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17