«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ պաշտոնից հեռացել է իր դիմումի համաձայն: «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, Մանուկյանի՝ աշխատանքից ազատվելը, մեղմ ասած, այնքան էլ կամավոր չի եղել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումներ է իրականացրել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում, որի տնօրենը 2022 թ. փետրվարից մեկ տարի եղել է նույն Հովհաննես Մանուկյանը: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են լուրջ թերացումներ, որոշ տեղեկություններով՝ հնարավոր է նաև ենթադրյալ չարաշահումների փաստեր, որից հետո Մանուկյանն ազատվել է աշխատանքից: Ընդհանրապես, մեր աղբյուրների փոխանցմամբ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերահսկողության ծառայության առջև «կանաչ լույս» է վառել՝ մանրամասն ստուգումներ իրականացնել քաղաքապետարանի ենթակա կառույցներում և արդյունքների մասին զեկուցել իրեն: Մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ վերահսկողության վարչությանը տրված նման «դաբրոյից» կան նաև դժգոհություններ, որովհետև ծառայության աշխատակիցները «քիթները խոթում» են ամեն մի մանրամասնի մեջ: Թերթի տեղեկություններով, հիմա ստուգումներ են իրականացվում մի քանի այլ միավորներում: Ի դեպ, առաջիկայում, մեր աղբյուրի փոխանցմամբ, այս և այլ ստուգումների արդյունքները ոչ միայն կհրապարակայնացվեն քաղաքապետարանի կողմից, այլև չեն բացառվում իրավական հետևանքները»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17