«Փաստ» օրաթերթը գրում է. «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին հանդիպելու են Բրյուսելում և, ըստ պաշտոնական ձևակերպման, քննարկելու են «Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները»: Իշխանական քարոզիչներն ու իշխանության արևմտամոլ սատելիտները այնպիսի քարոզչական ֆոն են ստեղծել, կարծես այդ հանդիպումը պետք է լինի, ինչպես իրենք են նշում, «Հայաստանի փրկության» հանգրվանը: Այլ հարց է, որ կոնկրետ արևմտյան դրամաշնորհներով գործունեություն ծավալողների համար «փրկություն» հասկացությունը վերաբերում է բացառապես Ռուսաստանից վերջնական «պոկվելուն»: Իրականում կա՞ որևէ սպասելիք այդ հանդիպումից: Քաղաքագետ, ՌԴ ՈՒՊՆՏՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փորձագետ Աղվան Պողոսյանը «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցնում է, որ նման եռակողմ հանդիպում ունեցել ենք, որից հետո Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում: «Այս հանդիպումն էական ոչինչ չի տալու: Արևմտյան, մասնավորաբար եվրոպական երկրների գլխավոր նպատակն ուղղված է ոչ թե Հայաստանի և հայ ժողովրդի շահերին, այլ ընդդեմ Ռուսաստանի: Այս հանդիպման մեջ շատ կարևոր մեսիջ կա: Տավուշի մարզի չորս գյուղի «վերադարձի» մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ եթե դրանք չվերադարձնենք, պատերազմ կսկսվի: Այնտեղ ունենք ռուսական խաղաղապահ միավորում, բնականաբար, սա ենթադրում է, որ էսկալացիայի դեպքում, որի մասին խոսում են մի շարք ռազմական փորձագետներ, զոհերի և տարածքային կորուստների մեղավորությունը փորձելու են բարդել Ռուսաստանի վրա: Սա Ռուսաստանի քաղաքականության դեմ ևս մեկ քայլ է, որը տեղի կունենա եռակողմ հանդիպման շրջանակներում: Ռուսաստանում ևս շատ լավ հասկանում են, որ Հայաստանի՝ եվրոպական մայրցամաքներում կամ սեղանների շուրջ յուրաքանչյուր հանդիպում ուղղված է իրենց շահերին, ես կասեի՝ հայ-ռուսական շահերին»,-ասում է Աղվան Պողոսյանը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17