Մենք այսօր գտնվում ենք չորրորդ արդյունաբերական հեղափոխության արշալույսին: Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը առանձնանում է նոր տեխնոլոգիական լուծումներով, որին հասնելու համար առանձնահատուկ դեր է ստանձնել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը: Ներկայումս ՏՀՏ ոլորտը տնտեսության ամենարագ և դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է:
Աշխարհի բազմաթիվ երկրներ մեծ ռեսուրսներ՝ այդ թվում ֆինանսական միջոցներ են ուղղում ոլորտի զարգացման համար՝ ներռյալ որակյալ մասնագետների պատրաստումը: Համաշխարհային տնտեսության աճի արագ տեմպերը վերջին տասնամյակների ընթացքում պայմանավորված են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառում կատարված նորամուծություններով և տարբեր արդյունաբերական ճյուղերում դրանց կիրառմամբ: Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի (Global Information Technology Report 2016) տվյալների՝ Ֆինլանդիան, Շվեյցարիան, Իսրայելը, Սինգապուրրը, Նիդերլանդները և ԱՄՆ-ը այն հիմնական երկրներն են, որ տնտեսության մեջ ՏՀՏ ոլորտում արված ներդրումները մեծ արդյունքներ են հանգեցրել:
Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը առաջատար դիրքեր է զբաղեցնում տարածաշրջանում, ինչը պայմանավորված է Հայաստանի ունեցած բավականին բարձր մրցակցային ներուժ ունեցող աշխատուժով, ՀՆԱ-ում ունեցած ՏՀՏ ոլորտի մասնաբաժնով, ինչպես նաև ընկերությունների թվի ու ընդհանուր շրջանառության աճի տեմպերով: Հայաստանում մրցակցային բարձր առավելություններ ունեցող տեխնիկական աշխատուժի շնորհիվ ՏՀՏ խոշոր ընկերությունների և վերազգային կազմակերպությունների համար նպաստավոր ու շահավետ ներդրումային պայմաններ են ապահովվում: ՏՀՏ ոլորտում տարեկան 1700 բարձր վարձատրվող աշխատատեղեր են ստեղծվում տեխնիկական մասնագետների համար:
Հաշվի առննելով Հայաստանի մեծ ներուժը՝ ՏՀՏ ոլորտի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ է ապահովել «երկրորդ շունչ»: Դրա համար անհրաժեշտ է ունենալ համակարգված ծրագիր, որը կներառի նաև պետության խթանիչ դերը ՏՀՏ ոլորտին տրամադրվող բարենպաստ պայմաններ ապահովելու, ինչես նաև ուսումնական հաստատություններում ՏՀՏ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները բարձրացնելու ուղղությամբ:
Այս խնդիրների քննարկման համար նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են պատասխանատու նախարարներ և ՏՀՏ բնագավառի ընկերությունների ներկայացուցիչներ: Վարչապետը հանձնարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ համատեղ աշխատել ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, հստակ ձևակերպել համատեղ անելիքները, մշակել և ներկայացնել նպատակային միջոցառումներով ու կիրառական արդյունքներով կոնկրետ ծրագրերի առաջարկներ: Նոր առաջարկներից է կախված, թե որքանով հնարավոր կլինի զարկ տալ ՏՀՏ ինդուստիայի ամենահեռանկարային ուղղություններին:
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34