ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է փոխել Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության մոտեցումները։ Հայտարարությունը նա արել է ՆԳՆ կոլեգիայի նիստի ժամանակ։ «Մենք պետք է խորապես և արմատապես վերանայենք միգրացիոն քաղաքականության մեր մոտեցումները։ Խնդրում եմ Ներքին գործերի նախարարությանը, մյուս իրավապահ մարմիններին և հատուկ ծառայություններին՝ կառավարության և նախագահի աշխատակազմի հետ միասին բոլոր հարցերը համակողմանի և մանրամասն մշակել»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ պետք է ներկայացնել առաջնահերթ որոշումների ցանկը։
Պուտինը տարակուսանք է հայտնել․ «Երբ այս կամ այն գործի հանգամանքներն ես ուսումնասիրում, պարզվում է, որ մարդը Ռուսաստանում է հայտնվել՝ առանց լուրջ խնդիրների, անցել է բոլոր ընթացակարգերը, աշխատանքի արտոնագիր է ստացել՝ շատ դեպքերում անցյալում կատարած լինելով իրավախախտումների մի ամբողջ շարք, երբեմն նույնիսկ՝ լուրջ ու չարամիտ իրավախախտումներ։ Իսկ հետո նա դիմում է քաղաքացիություն ստանալու համար՝ անգամ չտիրապետելով ռուսերենին։ Անհրաժեշտ է կենսաչափական տվյալների ժամանակակից՝ թվային, էլեկտրոնային բազաներ կազմել։ Եղածներն, ըստ ամենայնի, թերի են, հնարավորություն չեն տալիս ամբողջ ծավալով կանխարգելել ռիսկերը և անօրինական միգրացիայի դեպքերը»,- ասել է Պուտինը։ Նա դժգոհություն է հայտնել, որ ի տարբերություն միգրանտների՝ ռուսաստանցիները, որոնց ծնողները, պապերը «ծնվել, մեծացել են Ռուսաստանի կենտրոնական շրջաններում, տարիներով են սպասում քաղաքացիություն ստանալու իրենց հերթին»։
20:35
19:55
19:38
17:27
17:16
16:58
16:45
16:29
16:08
15:45
15:23
15:08
14:55
14:33
13:15
12:56
12:45
12:21
12:02
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56