ARM | RUS |

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Բագրատաշենի սահմանային անցակետի բացմանը

04.11.16 | 17:09

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ մասնակցելու Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը և ծանոթանալու հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Բացմանը ներկա է եղել նաև այդ արարողության կապակցությամբ Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ԱԳ նախարարի տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Աշոտ Հովակիմյանը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին, սահմանի կառավարման ոլորտի պետական մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռևս 2010 թվականին՝ ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին Հանրապետության Նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է 2011 թվականին այդ ռազմավարության իրականացմանն ուղղված 2011-2015թթ. միջոցառումների ծրագրի հաստատումը: Ծրագրով նախատեսվել էր առաջնահերթորեն իրականացնել ներքոնշյալ երեք՝ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացումը:

ՀՀ հյուսիսային սահմանին տեղակայված անցակետերի արդիականացման նպատակով 2012 թվականի օգոստոսին ՀՀ կառավարությունը և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ստորագրել են «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում» (ԲԲԳԱ) ծրագիրը:

Սահմանային վերոնշյալ անցումային կետերի արդիականացման ծրագրի վերջնաժամկետը սահմանվել է երկու փուլով՝ նախատեսելով, որ առաջին փուլում շահագործման կհանձնվեն Բագրատաշենի և Գոգավանի անցակետերը, երկրորդ փուլում՝ Բավրայի անցակետը: Բավրայի անցակետում աշխատանքները դեռևս շարունակվում են: ՀՀ պետական սահմանի վերակառուցված և արդիականացված Գոգավան անցման կետից ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը ուղիղ տեսակապով Հանրապետության Նախագահին զեկուցել է, որ Գոգավան անցման կետի տեխնիկական մեկնարկը ևս տրվել է, և անցակետը գործում է բնականոն: Սահմանային բոլոր ծառայությունները զբաղեցրել են նախատեսված աշխատանքային տարածքները, սահմանային և մաքսային հսկողության գործառույթներն իրականացվում են ըստ սահմանված ընթացակարգերի:

Հանրապետության Նախագահը կարևորել է անցակետերի տեխնիկական մեկնարկից հետո դրանց պատշաճ շահագործումը, ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ ծառայությունների մատուցումը այնտեղ տեղակայված բոլոր մարմինների կողմից, ընդգծելով, որ սահմանային անցման կետից է սկսվում կարծիքը մեր երկրի մասին:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 52.13 մլն եվրո է: Ծրագրի նպատակն է՝ նպաստել սահմանով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժին՝ միաժամանակ պահպանելով սահմանային անվտանգությունը, բարելավել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցությունը, արդիականացնել Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային երեք անցակետերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների, միջազգային չափանիշների և սկզբունքների, ինչպես նաև սահմանների համալիր կառավարման սկզբունքների համաձայն:

Նախատեսվում է, որ պետական սահմանի անցման կետերի արդիականացումը կնպաստի նաև տեղի բնակչության կենսամակարդակի բարելավմանը, նկատի առնելով, որ շինարարության ընթացքում ստեղծվել են ժամանակավոր, իսկ անցակետերը շահագործման անցնելուց հետո նաև մշտական աշխատատեղեր, որոնց միջոցով կապահովվի սահմանային անցակետերի առօրյա տնտեսական գործունեությունը: Բնակչության համար բարելավվում են կապի և հաղորդակցության հետ կապված խնդիրները ևս:

Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել են հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման համար նախատեսված տարածք, ծանոթացել կամրջի կառուցման նախապատրաստական աշխատանքներին, որոնց վերաբերյալ զեկուցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա գործող կամուրջը կառուցվել է դեռևս 1960-ական թվականներին և ներկայիս վիճակով չի կարող ծառայել իր նպատակներին: Ըստ այդմ՝ որոշում է կայացվել կառուցել նոր, ժամանակակից, միջազգային չափորոշիչներին համապատասխանող կամուրջ։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել 17.06.2015թ.։

Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում՝ ՀՀ և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրված 10,3 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագրի միջոցներով՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ: Կամրջի կառուցման աշխատանքները համակարգում է հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովը:

Հայաստանը Վրաստանին կապող կամրջի շինարարությունը կմեկնարկի 2017թ., երբ կամփոփվեն տեխհսկողության խորհրդատուի և կապալառուի ընտրության նպատակով կամրջի նախագծման-շինարարության իրականացման միջազգային մրցույթները և կհայտարարվեն հաղթող ընկերությունները: Պատասխանատուների հավաստմամբ, մրցույթները հայտարարվել և իրականացվում են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում՝ երկու պետությունների համատեղ ուժերով, ինչպես նաև ՎԶԵԲ-ի էլեկտրոնային գնումների հարթակի միջոցով, ինչը երկու երկրների համագործակցության նախադեպը չունեցող գործընթաց է:

Նախատեսվում է, որ կառուցվող կամուրջն ավելի կդյուրինացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, կապահովի ժամանակի խնայողություն, անվտանգ և հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։ Այն նաև կնպաստի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը, կդյուրինացնի առևտուրը Վրաստանի, Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ:








Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանին

Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանին

21:34

Սերգեյ Լավրովը ժամանեց Հայաստան․ ովքեր են նրան դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում (Տեսանյութ)

Սերգեյ Լավրովը ժամանեց Հայաստան․ ովքեր են նրան դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում...

20:32

ՆԳՆ աշխատակիցներ են ձերբակալվել, մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ

ՆԳՆ աշխատակիցներ են ձերբակալվել, մեղադրվում են կաշառք վերցնելու...

19:45

Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում

Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը....

18:10

«Ակնկալում ենք, որ մեր ԵՄ գործընկերները Բաքվի հետ իրենց շփումներում հետևողականորեն ընդգծեն խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը»․ Միրզոյան

«Ակնկալում ենք, որ մեր ԵՄ գործընկերները Բաքվի հետ իրենց շփումներում հետևողականորեն ընդգծեն...

17:44

Զախարովա. Ակնկալում ենք, որ Լավրովի այցը կնպաստի Ռուսաստանի ու Հայաստանի միջև երկխոսության ամրապնդմանը

Զախարովա. Ակնկալում ենք, որ Լավրովի այցը կնպաստի Ռուսաստանի ու Հայաստանի միջև երկխոսության...

17:22

Ավելի քան 112 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող գլխավոր հաշվապահի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Ավելի քան 112 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող գլխավոր հաշվապահի վերաբերյալ քրեական...

16:58

ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ...

16:33

Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը

Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման...

16:09

Ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքի՝ շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկում են նոր հարթակ. ՀՅԴ

Ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքի՝ շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկում են...

15:04

Քաղաքացիներին երկու դասակարգի են բաժանում՝ փողատերերի և ոչ փողատերերի՝ դարձնելով աղքատների ԶՈւ. Մանուկյան

Քաղաքացիներին երկու դասակարգի են բաժանում՝ փողատերերի և ոչ փողատերերի՝ դարձնելով աղքատների ԶՈւ....

14:55

Կաննի կինոփառատոնի՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հովանավորությամբ գործող հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր (Տեսանյութ)

Կաննի կինոփառատոնի՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հովանավորությամբ գործող հայկական տաղավարում...

13:19

«Շուտով հեռախոսով կխոսեմ նաև Պուտինի հետ, ու ամեն ինչ կավարտվի». Ինչպես Կարեն Կարապետյանը (չ)առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում. Սամվել Ֆարմանյան

«Շուտով հեռախոսով կխոսեմ նաև Պուտինի հետ, ու ամեն ինչ կավարտվի». Ինչպես Կարեն Կարապետյանը...

13:02

Ես տենց տղա չեմ, ապեր, ուրիշ ձևի տղա եմ. Հովիկ Աղազարյան

Ես տենց տղա չեմ, ապեր, ուրիշ ձևի տղա եմ. Հովիկ Աղազարյան

12:24

Մեր պահանջը քաղաքական չէ. մի քանի գյուղերի բնակիչներ փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը

Մեր պահանջը քաղաքական չէ. մի քանի գյուղերի բնակիչներ փակել էին Երևան-Գյումրի...

12:21

Քաղաքապետարանի երկու պաշտոնյա է ձերբակալվել կաշառք ստանալու մեղադրանքով

Քաղաքապետարանի երկու պաշտոնյա է ձերբակալվել կաշառք ստանալու...

12:04

Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը

Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների...

11:44

Թիկնիզյան. Կհանդիպեմ «Լոկոմոտիվի» ղեկավարության հետ, կխնդրեմ ինձ բաց թողնել

Թիկնիզյան. Կհանդիպեմ «Լոկոմոտիվի» ղեկավարության հետ, կխնդրեմ ինձ բաց...

11:35

Երևանում անծանոթ տղամարդը դպրոցից վերադարձող 9-ամյա աղջկան ներկայացել որպես հոր ընկեր և ցանկություն հայտնել ուղեկցելու տուն

Երևանում անծանոթ տղամարդը դպրոցից վերադարձող 9-ամյա աղջկան ներկայացել որպես հոր ընկեր և...

11:04

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

10:50

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03

«Ժողովուրդ». 7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել է

«Ժողովուրդ». 7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել...

09:56

«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37

«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ...

09:45

«Փաստ». «Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է»

«Փաստ». «Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է»

09:33

«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիան

«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային...

09:16

«Փաստ». Հանրահայտ Time Magazine-ն անդրադարձել է Հայաստանին. ի՞նչն է պարբերականը գնահատել որպես ազգային հարստություն

«Փաստ». Հանրահայտ Time Magazine-ն անդրադարձել է Հայաստանին. ի՞նչն է պարբերականը գնահատել որպես...

09:02

«Հրապարակ». Շաբաթօրյակ չկառուցված քաղաքում

«Հրապարակ». Շաբաթօրյակ չկառուցված քաղաքում

09:45

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի համար

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի...

09:36

«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացել

«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացել

09:29

«Հրապարակ». «Լավ ես արել, մենք քո հետ ենք». մոտենում էին օրվա «հերոս» թաղապետին ու ջերմորեն ողջունում

«Հրապարակ». «Լավ ես արել, մենք քո հետ ենք». մոտենում էին օրվա «հերոս» թաղապետին ու ջերմորեն...

09:14

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի համար

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի...

09:02

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

09:46

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում են

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում...

09:44

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ...

09:35