ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը թե սահմանազատումը Տավուշից սկսելու նախաձեռնությունը ԶՈՒ Գլխավոր շտաբինն է։
«ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն այսօր նշել է, որ Տավուշից սահմանազատման գործընթաց սկսելու նախաձեռնությունը Զինված ուժերի Գլխավոր շտաբից է: Անկեղծ ասած խիստ կասկածում եմ, որ զինվորականները նման որոշման գային, եթե, իհարկե, ԳՇ պետին չի հանձնարարվել, այսպես ասած, այդպիսի որոշման տակ մտնել, որը հավանական տարբերակ է: Ինքս ցանկություն չունեմ կանխատեսումների դաշտ մտնել, բայց կարծում եմ, որ ԳՇ-ն պետք է այս վիճակը պարզաբանի, որովհետև եթե իսկապես այդ որոշումն իրենն է, ապա մեր քաղաքացիները պետք է շատ հստակ իմանան, թե երկրի հանձնման այս գործընթացում ովքեր են հանցակցում քաղաքական իշխանությանը: Իրականում ծանոթ ձեռագիր է` Փաշինյանը գծում է սցենարը, հանցանքը հավասարապես կիսում տարբեր դերակատարների միջև, որպեսզի քաղաքական առումով արդարացումներ ունենա, իսկ հետագայում էլ դատարանում հայտարարի, թե ԳՇ-ն է նման որոշում տվել և, ըստ այդմ, նա էլ կրում է հակապետական գործընթացի պատասխանատվությունը: Եվս մեկ անգամ պարզ լեզվով ասում եմ` Տավուշի հետ կապված իշխանության հայտարարությունները քաղաքական, իրավական, անվտանգային, բանակցային առումով որևէ հիմնավորում չունեն և բացառապես ադրբեջանական շահերի սպասարկմանն են ուղղված: Իսկ թե ով և ինչ ծավալով կմտնի սրա մեջ` յուրաքանչյուրի խղճի ու ընտրության հարցն է` համապատասխան իրավական հետևանքներով»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44