«Բավականաին ուշագրավ է փոխվարչապետի գրասենյակի հայտարարությունը, որովհետև մինչ այդ Նիկոլ Փաշինյանից սկսած մինչև իշխանական այլ գործիչներ պնդում էին, որ իրականության մեջ սկսվել է սահմանազատման ու սահմանագծման գործընթացը»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացրել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն:
«Փոխվարչապետի գրասենյակի հայտարարությունն արձանագրում է, որ իրենց քաղաքական ղեկավարը, ըստ էության, սուտ է խոսել, երբ որ մարդկանց հետ հանդիպել է ու ասել, որ այս գործընթացը սկսվել է ու որոշվել է Տավուշի մարզից է լինելու։ Արձանագրվել է նաև, որ իրականության մեջ Ադրբեջանի հետ չկա այս գործընթացն առաջ մղելու պայմանավորվածություն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ դելիմիտացիայի գործընթաց սկսելու համար պետք է լինի փոխհամաձայնեցված իրավական փաստաթղթային բազա, այդ թվում համապատասխան քարտեզներ, որոնց հիման վրա իրականացվի այս գործընթացը։
«Եթե այդ համաձայնությունը գոյություն չունի, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա չի կարող լինել։ Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխանությունն այս իրականության մեջ գնում է ոչ թե դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի, այլ գնում է միակողմանի զիջումների, ուղղակի փորձում է քողարկել իրական գործընթացը, ինչը տեղի է ունենում մեզ հետ»,- ասաց Տ.Աբրահամյանը։
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
13:18
12:37
10:02
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55