«Հնարավոր չէ այնպիսի սցենար, որ նկարիչները զրկվեն իրենց տնից։ Հնարավոր է այնպիսի սցենար, որ ոչ միայն Նկարիչների միությունը, այլև բոլոր նմանատիպ կազմակերպությունները զրկվեն կամայական ձևով այդ շենքերը վաճառքի հանելու հնարավորությունից»,-Ազգային ժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով գլխավոր դատախազության՝ «Հայաստանի նկարիչների միության», նաև «Հայաստանի գրողների միության» շենքերը պետականացնելու նախաձեռնության մասին հարցին։ Նա նշեց, որ այս պատմությունը ծագել է այն բանից հետո, երբ, եթե չի սխալվում, «Սպարտակ» մարզադաշտը վաճառվում էր։ «Բնականաբար, հետաքրքրվեցի այդ հարցով, փորձեցի հասկանալ՝ ինչ պատմություն է։ Հասկացա, որ կոմերցիոն վաճառք է տեղի ունեցել, որովհետև տարածքը պատկանում է մարզական միություններից մեկին, և մենք իրավական վերլուծություն արեցինք և տեսանք, որ կա մեծ պրոբլեմ. Խորհրդային միության ժամանակ միությունների գույքը ավտոմատ կերպով համարվել է ինչ-որ ընթացակարգերով այդ միությունների սեփականությունը, մինչդեռ եղել է հայկական խորհրդային սովետական հանրապետության սեփականությունը։ Դա տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտում է և այսօր այդ հարցը պետք է լուծենք»,- ասաց Փաշինյանը։
Նա կրկնեց, որ հնարավոր չէ նկարիչները զրվեն իրենց շենքից, ստեղծագործական միությունները զրկվեն այդ շենքերից որևէ իմաստով, որովհետև կարող է նաև լուծում լինի՝ տրվի անհատույց օգտագործման, անժամկետ, այսինքն տարբերակները քննարկվում են։ Նա նաև կոչ արեց նկարիչներին. «Այսօր ՀՀ-ում կառուցվում է 55 հազար բնակարան, որոշակի ծրագրեր ունեցեք, որ այդ բնակարանների պատերին կախվեն հայաստանցի նկարիչների նկարներ»։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47