ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են․ «Իրացնելով օպերատիվ տեղեկությունները` Արմավիրի քրեական հետախույզները Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում ապրիլի 2-ին, ժամը 12.45-ին, ձերբակալել և, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 33 և 34 տարեկան արմավիրցի երկու տղամարդու: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 33-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է անձեռոցիկով փաթաթված ապակյա ծխամորճ` կրիստալի նմանվող բյուրեղանման զանգվածով: Նա հայտնել է, որ ծխամորճն ու զանգվածն իրենն են` անձնական օգտագործման համար: 34-ամյա վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով գլանակ: Ըստ նրա` գլանակում թմրանյութ է, որն ինքն է պատրաստել կանեփից` անձնական օգտագործման համար: Երկուսն էլ ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, ապա ձերբակալվել ու տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Բացատրական աշխատանքի արդյունքում 33-ամյա տղամարդը հայտնել է, որ իրեն տեղափոխող «Օպելում» թողել է մեթադոն տեսակի թմրամիջոց: Հետագա միջոցառումներով իրավապահները պարզել են, որ նա մեթադոնը նույն օրը 10 հազար դրամով ձեռք էր բերել Արմավիրի Աբովյան փողոցի 64-ամյա մի բնակչից: Փաստի առթիվ ապրիլի 3-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել հիշյալ «Օպելում»: Սրահում հայտնաբերվել են կրիստալի նմանվող մոտ 13 գրամ զանգվածով ապակե ծխամորճ, կանեփանման զանգվածով ապակե գլանակ և թափանցիկ տարայով մեթադոն տեսակի թմրամիջոց, բեռնախցում` կրիստալի նմանվող մոտ 5 գրամ զանգվածով թիթեղյա տարա, թիթեղյա ծխամորճ` տուփով, մոտ 68 գրամ կանեփանման զանգվածով: Վարորդը հայտնել է, որ կանեփանման զանգվածներն իրենն են, կանեփը քաղել է վայրաճ բույսերից, չորացրել ու մանրացրել` անձնական օգտագործման համար: Ապրիլի 4-ին մեթադոն իրացնելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Արմավիրի բաժին է տեղափոխվել նաև Արմավիրի Աբովյան փողոցի 64-ամյա բնակիչը: Նա ներկայացվել է նախաքննական մարմին և քննիչի որոշմամբ տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55