ԱՄՆ դաշնային դատարանը Rolling Stone ամսագրին, Wenner Media հրատարակչական ընկերությանն ու լրագրող Սաբրինա Ռուբին Էրդելիին մեղավոր է ճանաչել Վիրջինիայի համալսարանի աշխատակցի մասին արատավորող տեղեկություններ տարածելու մեջ, հայտնում է BBC–ն։
2014-ի նոյեմբերին ամսագիրը հրապարակել է Էրդերլիի «Բռնաբարություն կամպուսում» հոդվածը, որում պատմել է համակուրսեցիների կողմից համալսարանի ուսանողուհու խմբակային բռնաբարության մասին, որն իբրեւ 2012-ին է տեղի ունեցել։
10 մարդուց բաղկացած ատենակալների կոլեգիան համարել է, որ Էրդերլին, նաեւ Wenner Media ընկերությունը, որը ամսագրի սեփականատերն է, տարածել են արատավորող տեղեկություններ համալսարանի աշխատակցուհի ՆԻկոլ Էրամոյի մասին։ Հոդվածում ասվում էր, որ Էրամոն ուսանողուհու բռնաբարության մասին չի հայտնել՝ վախենալով հեղինակազրկել բուհը։
Առայժմ դատարանը փոխհատուցման մասին որոշում չի կայացրել։ Էրամոն ուզում է ստանալ 7․5 մլն դոլար, բայց ատենակալները կարող են ավելի բարձր փոխհատուցում որոշել, հայտնում է Wall Street Journal-ը։
«Բռնաբարություն կամպուսում» հրապարակումը վերջին տարիների ամերիկյան լրագրության ամենաաղմկահարույց հրապարակումներից է եղել։ Մյուս լրատվամիջոցների լրագրողները անմիջապես կասկած էին հայտնել այդ պատմության վերաբերյալ։ Ոստիկանությունը, սկսելով հետաքննություն, Ջեքիի պատմության որեւէ ապացույց չէր գտել։ Նա ինքը հրաժարվում է խոսել այս մասին։
Արդեն 2014-ի դեկտեմբերին ամսագիրը խոստովանել է, որ հոդվածում շարադրված փաստերի մի մասը կարող է սխալ լինել։ Իսկ 2015-ին ամսագիրը պաշտոնապես հայտարարեց, որ հետ է կանչում հոդվածը ու հրապարակեց Կոլումբիայի համալսարանի անցկացրած հետաքննության արդյունքները։ Պարզվել է, որ ամսագրի խմբագրությունը բազմաթիվ սխալներ էր գործել նյութը պատրաստելիս՝ չստուգելով Ջեքիի ասածները ու չլսելով կոնֆլիկտի մյուս կողմին։
Սաբրինա Էրդելին ինքը այդ սխալը բացատրել է նրանով,որ ինքը ստիպված է եղել այդքան շատ զիջումներ անել իր պատմության հերոսուհուն, որը հակառակ դեպքում հրաժարվում էր խոսել իր հետ։ Փորձառու լրագրողուհին նաեւ ստիպված է եղել հրաժարվել հարցազրույցից նրանց հետո, ում Ջեքին մեղադրում էր բռնաբարության մեջ։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55