«Ռազմավարական այլընտրանքային օրակարգի ձևավորման և գործողությունների կոնկրետ ծրագրի շուրջ քաղաքական համախմբման անհրաժեշտությունը վերջին ժամանակներում դարձել է ոչ միայն քաղաքական, այլև քաղաքացիական դիսկուրսի հրատապ խնդիր»,- նման կարծիք է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
նա նշել է, որ քաղաքական համախմբումը, ըստ էության, իրենից ներկայացնում է Հայաստանի հանրությանն ու ժողովրդին այլընտրանքային օրակարգ ներկայացնելու և այն իրագործելու համար անհապաղ իշխանափոխություն նախաձեռնելու, այն առաջնորդելու և գործնականում իրականացնելու վճռականություն, կամք ու պատրաստակամություն ունեցող քաղաքական դերակատարների (առանձին քաղաքական ուժերի և անհատ-գործիչների) կողմից սեփական կարողություններն ու ռեսուրսները՝ առանց քաղաքական սակարկությունների ու նախապայմանների, համախմբելու վերաբերյալ փոխհամաձայնություն:
«Քաղաքական համախմբմամբ գոյութենական պայքարի արդյունավետ ազգային առաջնորդություն ապահովելու համար քաղաքական համախմբման մասնակիցների կողմից փողոցային պայքարի պարտադրանքի ուժով ՀՀ ազգային ժողովին պետք է ներկայացվի գործող կառավարությանն ու դրա ղեկավարին անվստահություն հայտնելու և քաղաքական համախմբման մասնակիցների կողմից առաջադրված թեկնածուին ՀՀ վարչապետ ընտրելու պահանջ։
Ըստ էության, այստեղ է, որ տիտղոսային ընդդիմության ներկայացվածությունը ՀՀ ազգային ժողովում նոր իմաստավորում է ստանալու, և նրանց ու փողոցային պայքարի մասնակիցների միասնական գործողությունների շնորհիվ ՀՀ ազգային ժողովում ներկայացված քաղաքական մեծամասնությունը պարտադրված իրականացնելու է հանրային պահանջը՝ իշխանափոխությունը։
Հանրությունը պատրաստ սպասում է քաղաքական համախմբման իրագործման առաջին քայլերին, որոնցով էլ, ըստ էության, կազդարարվի հասարակական-քաղաքական շարժման մեկնարկը՝ ազգային-ազատագրական պայքարի ոգուն և սկզբունքներին համահունչ»,- գրել է Անանյանը։
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44