«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«16.09.2019թ․, մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացրեց «Նոր Հայաստանի» մասին: Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել է շուրջ 880 լ/վրկ ջրաքանակ: Այնուհետեւ՝ մեկ տարի անց, փաստ 83-ի շրջանակներում հայտարարեց, որ 2019 թվականին ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքների շրջանակում Արարատի եւ Արմավիրի մարզերում իրականացվել են 8 խորքային հորի լուծարման եւ 43-ի կոնսերվացման աշխատանքներ։ Ջրօգտագործողների միջոցների հաշվին կոնսերվացվել է եւս 28 խորքային հոր։ Փականային ռեժիմի է բերվել 20 խորքային հոր։ Խնայվել է 3,017.8 լ/վրկ ջրաքանակ: Իրականում, սակայն, Արարատյան դաշտում այժմ առկա են շուրջ 1000 տիրազուրկ հորեր, որոնց միջոցով Հայաստանից ջուրը հոսում է Թուրքիա։ Այս տեմպերով խորքային հորերի կոնսերվացմանը կպահանջվի տասնյակ տարիներ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կառավարությունը խորհդային հորերը կոնսերվացնելու փոխարեն ձկնաբույծների մասով է խնայողություն անում՝ նրանց պահանջելով անցնել փակ շրջանառու համակարգի։ Ձկնաբույծներն արդեն մի քանի բողոքի ակցիաներ են արել, սակայն՝ ապարդյուն։ Տնտեսավարողները պնդում են, որ այսպիսով իրենց գործունեությունը կդառնա անհնար»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17