Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաների մի քանի տեսակներից (ООО «Тимоша», Россuя, Ростовская обласmь)`
«Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված՝ 20․02․2024թ, պիտանի է մինչև 20․10․2024թ,
«Հալվա արևածաղկի չամիչով» 250 գր, արտադրված՝ 17․01․2024թ պիտանի է մինչև 17․09․2024թ,
«Հալվա արևածաղկի գետնանուշով» 250գր, արտադրված՝ 23․02․2024թ․ պիտանի է մինչև 23․10․2024թ,
«Կոզինախ արևածաղկի ֆրուկտոզայով» 110 գր, արտադրված՝ 28․01․2024թ, պիտանի է մինչև 28․06․2024թ,
«Հալվա արևածաղկի» 250 գր, արտադրված՝ 25․02․2024թ․ պիտանի է մինչև 25․10․2024թ,
«Կոզինախ արևածաղկի» 150 գր, արտադրված՝ 25․02․2024թ․ պիտանի է մինչև 25․08․2024թ,
«Հալվա արևածաղկի օդային» 200 գր, արտադրված՝ 15․02․2024թ․ պիտանի է մինչև 15․10․2024թ:
Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:
Տեսչական մարմնից հայտնում են՝ արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքնատեսակները «Կադմիում» ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:
Տեսչական մարմնի կողմից տրվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։
«Հաշվի առնելով հանրային շահը, ինչպես նաև նկատի ունենալով, որ նշված ապրանքատեսակները ներմուծողի՝ «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ի, կողմից մատակարարվել են այլ տնտեսավարող սուբյեկտների և ետկանչի համար կպահանջվի որոշակի ժամանակ՝ հորդորում ենք սպառողներին չգնել նշված վտանգավոր սննդամթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջին: Շնորհակալ կլինենք ակտիվ համագործակցության համար:
Նշենք նաև, որ հիշատակված արտադրատեսակների վտանգավորության վերաբերյալ գրություն է ստացվել նաև Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունից»,-ասված է ՍԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ։
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03