ARM | RUS |

Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման հարցազրույցի փուլին մասնակցել է 920 դիմորդ

17.04.24 | 22:12

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում ապրիլի 3-16-ն անցկացվել է Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման հարցազրույցի փուլը, որին մասնակցել է 920 դիմորդ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

«Հարցազրույցներն ավարտվեցին ապրիլի 16-ին՝ Ոստիկանության համար խորհրդանշական օրը։

Դիմորդների շարքում էին ինչպես գործող ոստիկաններ՝ քրեական հետախույզներ, համայնքային ոստիկաններ, պարեկներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։

Հարցազրույց անցկացնող չորս հանձնաժողովները նախագահում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը և ՔՈԳՎ վարչության պետ Արթուր Եգանյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Մի քանի ուղղությամբ ենք աշխատում՝ հայտնաբերել այնպիսի անձանց, որոնք Քրեական ոստիկանությունում աշխատելու ներուժ ունեն, գնահատել այն անձանց աշխատանքը, որոնք 24/7 ռեժիմով մեր քաղաքացիներին ծառայություն են մատուցում և նաև ձեռնամուխ են լինում հանցագործությունների բացահայտմանը, նրանց տալ հնարավորություն՝ կրթական գործընթացով անցնելու պայմաններում նշանակվել Քրեական ոստիկանությունում: Մի կողմից բացահայտում ենք մեր լավ կադրերին, որոնք իրենց պոտենցիալը առավելագույնս կարող են օրինակ ծառայեցնել ոչ թե Քրեական ոստիկանությունում աշխատանքի շրջանակներում, այլ նաև Պարեկային ծառայությունում, Համայնքային ոստիկանությունում կամ ոստիկանության այլ ստորաբաժանումում, մյուս կողմից նույնականացնում ենք այնպիսի անձանց, որոնց հետագա ծառայությունը պետք է նորից վերագնահատվի, և հասկանանք՝ արդյոք ոստիկանությունում կա տվյալ պոտենցիալին համապատասխան որևէ ուղղություն»,- ասում է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Ըստ աղբյուրի՝ հանձնաժողովներում ներգրավված են եղել ՆԳՆ ոստիկանության, պետական կառավարման այլ համակարգերի, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հոգեբան:

«Կան հարցվողներ, որոնք բավական հուզված են ներկայանում, ինչը, կարծում եմ, նորմալ է, խոսում է նրանց հուզականության մասին: Կան նաև մարդիկ, ովքեր շատ պատրաստված են, բոլոր հարցերին պատասխանում են հանգիստ, հավասարակշռված»,-ներկայացնում է հոգեբան Քրիստինա Ավետիսյանը:

Նշվում է, որ ստուգվել են դիմորդների անձնային որակները, ստեղծագործական մտածողությունը, ներուժը, ինչը կարևոր է վերապատրաստման ավարտից հետո հանրային անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարում առավել բարձր ցուցանիշներ գրանցելու համար։

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանն ընդգծել է. «Որոշ գործընթացներ դեռ առջևում են: Դրանք հաղթահարելուց հետո, նկատի ունեմ դասընթացների փուլը, կձևավորվի Քրեական ոստիկանության նոր ստորաբաժանումը։ Մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձրել կիբեռհանցագործությունների, թմրամիջոցների դեմ պայքարի ստորաբաժանումների վրա։ Կարծում եմ՝ ապագայում կունենանք ավելի պրոֆեսիոնալ կառույց»:

ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ մասնագիտացված ծառայության բովանդակային, կառուցվածքային և կառավարման մեթոդաբանության փոփոխության արդյունքում Քրեական ոստիկանությունը կունենա ոլորտային ուղղաձիգ կառավարում թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում։
«Ընդհանուր առմամբ, գործող ոստիկաններից գոհ ենք: Հատկապես կցանկանայի առանձնացնել ՔՈԳՎ ծառայողների մասնագիտական պատրաստվածությունը, փորձը և հետագա մղումը՝ ավելի լավ ծառայելու իրենց գործում։ Ինչ վերաբերում է քաղաքացիական անձանց, փորձում ենք լավագույններին ընտրել: Կան արժանի թեկնածուներ, բայց կցանկանայինք, որ ավելի լավ պատրաստված լինեին»,- նշում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը:

Նշվում է նաև, որ գործող ոստիկանի դեպքում հանձնաժողովի խնդիրն էր հասկանալ, թե նա պատրա՞ստ է ընկալել բարեփոխված ծառայության պահանջները, ստացած գիտելիքներն ու մասնագիտական ունակությունները ծառայեցնել արդի մարտահրավերներին դիմագրավելուն։ Քաղաքացիական անձանց դեպքում հանձնաժողովի ուշադրության կենտրոնում էին Քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու մոտիվացիայի, դիտողականության, սովորելու ունակությունների և որակական հատկանիշների վերաբերյալ հարցերը։
Հոգեբան Անահիտ Սահակյանը նկատում է. «Ի սկզբանե իմ առջև հարց եմ դրել քրեական ոստիկանների ընտրության դեպքում ինչը պետք է հաշվի առնել, ինչպիսի հարցեր տալ, որպեսզի ունենանք ապագա քրեական ոստիկանի հոգեբանական նկարագիրը, այսինքն՝ անհրաժեշտ հոգեբանական առանձնահատկությունները, որոնք, իհարկե, վերապատրաստումից հետո նաև կստանան համապատասխան գիտելիքներ, կարողություններ, հմտություններ»:

Հարցազրույցների ընթացքում Քրեական ոստիկանությունում ծառայության նոր մոտեցումների վերաբերյալ իրենց ակտիվությամբ աչքի են ընկել նաև կին դիմորդները։
Դիմորդ Թամարա Սարգսյանն ասում է. «ՆԳՆ կրթահամալիրի պաշտոնական կայքէջում տեսել եմ Քրեական ոստիկանություն ընդունելության մասին հայտարարությունը, որոշել եմ գալ և ուժերս փորձել։ Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է մասնագիտական առաջընթացի համար»:

ՆԳ նախարարության նախաձեռնությամբ` Քրեական ոստիկանություն ընդունելության մրցութային տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին, ինչը կխթանի ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը:

«Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացումը ՆԳՆ բարեփոխումների կարևոր առանցքում է, և այս տեսանկյունից մեզ համար շատ կարևոր է ունենալ բովանդակային առումով կանանց և աղջիկների ներգրավում ոստիկանության աշխատանքներում, ծառայության կազմակերպման շրջանակներում: Այստեղ մենք Պարեկային ծառայության օրինակով նախ փոփոխեցինք պահանջները ոստիկանության համակարգ մուտք գործելու համար, և այն հավասարապես կիրառելի է նաև Քրեական ոստիկանության համար»,- ասում է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ հարցազրույցի մասնակից քաղաքացիական անձանց մեջ նույնպես եղել են ներուժ ունեցող դիմորդներ, որոնք վերապատրաստվելուց հետո կարող են դառնալ արհեստավարժ ու բարեվարք ոստիկան: Նրանց ստացած գիտելիքների և գործող ոստիկանների փորձառության համատեղումը Քրեական ոստիկանությունում նոր որակ կապահովի:

«Մասնագիտությամբ իրավագետ եմ, 2023 թ. ավարտել եմ ՆԳՆ կրթահամալիրը։ Ընդունվում եմ Քրեական ոստիկանություն, որովհետև մտածում եմ, որ մասնագիտության համար լավ սկիզբ է»,-ասում է դիմորդ Դիանա Վերանյանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հանձնաժողովի անդամները գործող ոստիկանների դեպքում մանրամասն ուսումնասիրել են նրանց աշխատանքային կենսագրությունը և համալիր պատկերացում կազմել ծառայողական փորձի մասին։

Դիմորդ Նարինե Խաչատրյանը նշում է. «Ոստիկանությունում ծառայում եմ շուրջ 19 տարի և հուսով եմ, որ այդ տարիների ընթացքում ձեռք բերած աշխատանքային փորձս կկարողանամ հնարավորինս արդյունավետ օգտագործել Քրեական ոստիկանությունում»:

Հարցազրույցը հաջողությամբ հաղթահարածները կրթահամալիրում կանցնեն հատուկ վերապատրաստում և թափանցիկ ընթացակարգով կնշանակվեն Քրեական ոստիկանության համապատասխան պաշտոնների:


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47