«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Վերջին ժամանակներում բոլոր պետական-պաշտոնական կայքերում հայտնվել է մի պատուհան՝ «Ազդարարի՛ր», որը հորդորում է քաղաքացիներին հաղորդում ներկայացնել բոլոր անօրինությունների մասին՝ անանուն։ Հենց այս կայքից տեղեկանում ենք, որ Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ՝ կոռուպցիոն դեպքի մասին: Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ՀՀ-ն՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը: Հանրության շրջանում ձեւավորված կարծիք կա, որ համակարգը ստեղծվել է «գործ տալու» համար, եւ անանուն հաղորդում ներկայացնողները «գործ տվողներ» են։ Ազդարարման էլեկտրոնային համակարգի մասին սակավ տեղեկատվության պատճառով դիմեցինք արդարադատության նախարարություն՝ պարզելու՝ ինչ ֆինանսական աղբյուրներից է սնուցվում այս համակարգը եւ ինչ գործունեություն է պատրաստվում իրականացնել։ «2019 թվականի հունվարի 19-ին ֆինանսների նախարարությունը եւ արդարադատության նախարարությունը մի կողմից՝ որպես հաճախորդներ, եւ Joint Venture Avenue Consulting Group LLC-ն եւ Al Partnership LLC-ն մյուս կողմից՝ որպես ծառայություն մատուցողներ, կնքել են էլեկտրոնային հարթակի գործարկման ապահովման համար մատուցվող վճարովի ծառայության պայմանագիր»,- հայտնել են նախարարությունից։ Ազդարարման էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ։ Միջազգային դոնորներից ֆինանսավորվող այս նախագիծը մեծ տեղեկատվական եւ իրազեկման արշավներ է նախապատրաստվում իրականացնել։ Կայքում զետեղված վիճակագրությունից կարող ենք եզրակացնել, որ համակարգը հաղորդումներ ստացել է 2023 թվականի մայիսից։ Վիճակագրությունն ընդգրկում է մինչեւ 2024 թվականի ապրիլ ամսվա տվյալներ։ 12 ամիսների ընթացքում ստացվել է 176 անանուն հաղորդում։ Հարցման պատասխանից տեղեկանում ենք, որ Ազդարարման համակարգին հղում պարունակող պատուհանը տեղադրվել է պետական համակարգի բոլոր մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կայքէջերում՝ նպատակ հետապնդելով իրազեկելու քաղաքացիներին «Ազդարարի՛ր» էլեկտրոնային հարթակի գոյության եւ դրա հնարավորությունների մասին: Այն հնարավորություն է տալիս առանց որոնման եղանակների միանգամից մուտք գործել հարթակ։ Անհասկանալի է այս համակարգի նպատակը, քանի որ առերեւույթ, այն փաստացի չի իրականացվել։ Հարցն այն է, որ պայմանագիր կնքելով 2019 թվականին, գրեթե 3 տարի անարդյունք գործունեություն ունենալուց հետո, պատահաբար որոշում է կայացվում գնալ շատ լուրջ իրազեկման արշավների իրականացմանը՝ արդարացնելով միջազգային դոնորների հետ պայմանավորվածությունները եւ պահանջները»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44