Հայաստանը համաձայնել է վերադարձնել չորս գյուղեր Ադրբեջանին, որոնք «օկուպացված» են եղել 1990-ականների սկզբից»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Մասնավորապես, այսպիսի գրառում X-ում (նախկին Twitter) արել է ադրբեջանական արտգործնախարարության մամուլի խոսնկ Այխան Հաջիզադեն։
«Երկար սպասված պատմական իրադարձություն. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքներով Հայաստանը համաձայնել է Ադրբեջանին «վերադարձնել» 4 գյուղեր, որոնք «օկուպացված են» 1990-ականների սկզբից»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ պարզաբանում էր տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է (մեջբերում)․
«Հարց - Նկարագրված գործընթացով Ադրբեջանը ստանում է 4 գյուղ: Ի՞նչ է ստանում Հայաստանը:
Պատասխան – Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո»:
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03