«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա էր բերում, թե՝ «...արմատախի՜լ ենք արել, միանշանակ ու աներկբա»: Այս վերջերս արդեն ավելի մեղմ է արձագանքում: Օրինակ՝ ասում է, թե՝ «...հա, դե կա, բայց համակարգային չի»: Դե, նույնիսկ բնական է. բա հո չէին ասելու՝ մենք վերից վար կոռումպացված ենք: Բայց թողնենք իշխանություններին իրենց ինքնագովության և ինքնագոհության հետ ու արձանագրենք, որ նույնիսկ արևմտյան Freedom House-ն է նկատում, թե ինչքան վատ է վիճակը նաև այս առումով: Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների ընթացքում բացահայտված հետևյալ իրողությունների վրա. պաշտոնյաների կողմից արտոնյալ գներով անշարժ գույքի ձեռքբերում, պետական հողերի ձեռքբերում, պետական ծառայողների կասկածելի մեծ ակտիվների պաշտոնական ստուգման բացակայություն, պետ ա կան գնում ն ե րի պրակ տ ի կ ա ՝ առանց հանրային մրցույթների անցկացման կասկածելի համբավ ունեցող կամ իշխանությունների հետ կապված կազմակերպություններից, նաև անօրինական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններից... Տպավորիչ է, չէ՞: Հապա այս կտո՞րը. «Իշխող կուսակցության քաղաքական գործիչների հետ փոխկապակցված ընկերություններին պետական մրցույթներ տրամադրելու պրակտիկան շարունակվում է, և հետաքննող լրագրողները նշում են խոշոր ձեռնարկությունների և բարձրաստիճան պաշտոնյաների միջև սերտ հարաբերությունների հետ կապված ռիսկերը»: Ու ի՞նչ, ո՞վ կհավատա, որ այս ամենը համակարգային բնույթ չի կրում: Էլ համակարգայինը պոզով-պոչով է լինո՞ւմ: Այստեղ հաջորդ էական խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության, նրա ՔՊ-ի այդքան սիրելի (ժամանակին), նրանց սրտի Freedom House -ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել: Այսինքն, այս իշխանությունը, Փաշինյանի գլխավորությամբ, այն կետին է հասցրել, որ նույնիսկ իրենց սիրելի Արևմուտքը չի կամենում թաքցնել նրանց կոռումպացվածությունը, որքան էլ որ Հայաստանի գլխին բերված այս, կներեք, կառավարությունը նրանց համար յուրային համարվի»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17