ARM | RUS |

Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

20.04.24 | 14:23

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված հսկայածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 2017թ․ ընթացքում իրականացված կոռուպցիոն չարաշահումների, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մի քանի դեպքի հանգամանքները։ Մասնավորապես, ՊՈԱԿ-ի և «Շրջ…» ՍՊ ընկերության միջև 2016թ. մայիսի 2-ին կնքվել է 6.020.000 ՀՀ դրամ արժողության՝ ծառայությունների մատուցման գնման պայմանագիր, որով նախատեսվել է իրականացնել 25.000 քմ տարածքի ցանկապատման, մեկ տարեկան շիվերից պատրաստված 300.000 կտրոնների տնկմամբ տնկարանի հիմնման աշխատանքներ: Պարզվել է, որ պայմանագրով նախատեսված ժամկետում «Շրջ..» ՍՊ ընկերության կողմից նախատեսված աշխատանքներ, մասնավորապես՝ տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված 600 գծամետր մետաղական ցանցի, 1.800 գծամետր փշալարի, 200 հենասյուների տեղադրմամբ 25.000 քմ տարածքի ցանկապատումը ամբողջ ծավալով չեն կատարվել, փոխարենը՝ ընդամենը 4.000 քմ մակերեսով տնկարան է հիմնվել, փաստացի չկատարելով ընդհանուրը՝ 3.682.691,85 ՀՀ դրամ արժողության աշխատանքները: Նման պայմաններում «Շրջ..» ՍՊ ընկերության տնօրեն, միաժամանակ նաև ՊՈԱԿ-ի տնտեսական բաժնի պետի և ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց միջև կազմվել են պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարված լինելու հանգամանքը հաստատող կեղծ փաստաթղթեր, որոնց հիմքով ՊՈԱԿ-ի կողմից Ա/Ձ-ին փոխանցվել է պայմանագրի ամբողջ գումարը: Այդ կերպ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձը ծառայողական լիազորությունների օգտագործմամբ, երկու այլ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով հափշտակել է ՊՈԱԿ-ի խոշոր չափերով՝ 3.682.691,85 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության (նախկին) «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Կ...» Ա/Ձ-ի միջև 11.07.2017թ. կնքվել է «Մասնագիտական և լաբորատոր հետազոտություններ» ծառայությունների ձեռքբերման պայմանագիր, որով ծառայության ընդհանուր գինը կազմել է 3.000.000 ՀՀ դրամ: Պարզվել է, պայմանագրով սահմանված ժամկետներում՝ 2017թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին, Ա/Ձ-ի կողմից չեն կատարվել պայմանագրով նախատեսված աշխատանքները, մասնավորապես չի իրականացվել թռչունների և ցերեկային թիթեռների մոնիթորինգ, թռչունների և թիթեռների ֆաունայի տարբերության վերլուծություն, էկոտուրիստական երթուղիների մշակում։ Այդ պայմաններում, սակայն, կազմվել են պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարված լինելու հանգամանքը հաստատող կեղծ փաստաթղթեր, որոնց հիմքով ՊՈԱԿ-ի կողմից Ա/Ձ-ին փոխանցվել է պայմանագրի ամբողջ գումարը: Այդ կերպ իր տեղակալի և Ա/Ձ-ի օժանդակությամբ վերոնշյալ բարձրաստիճան պաշտոնատար անձը վատնման եղանակով հափշտակել է նշված գումարը: Բացի այդ, նշված բարձրաստիճան պաշտոնատար անձը ՀՀ կառավարության համապատասխան որոշումից տեղեկանալով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորատուս մասնաճյուղում 20 հա, իսկ Մարտունի մասնաճյուղում 44 հա մակերեսներով տարածքների անտառտնկարկների մաքրման համար ՊՈԱԿ-ի հետ 83.875.000 ՀՀ դրամ արժողությամբ դրամաշնորհի պայմանագիր կնքելու հեռանկարի մասին՝ մինչև 2017թ. հոկտեմբերին պայմանագրի կնքումը, իր ենթակաների միջոցով կազմակերպել և սկսել է մաքրման աշխատանքները, իսկ իր վաղեմի ծանոթներից՝ «Ար...» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, նույն աշխատանքների իրականացման վերաբերյալ ձևական պայմանագիր կնքելու մասին: Դրամաշնորհով ՊՈԱԿ-ին հատկացվող գումարի վերաբերյալ պայմանագիրը կնքելու օրը հատկացվող միջոցները խաբեությամբ հափշտակելու և այդ գումարի հանցավոր ծագումը թաքցնելու և դրան օրինական տեսք տալու նպատակով ՊՈԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձի նախաձեռնությամբ առանց «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, «Ար.» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ-ն և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձը ստորագրել են «Մարտունու» և «Նորատուս» տեղամասերում ընդհանուր 64 հա մակերեսով տարածքներում անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացնելու պարտավորություններ ստանձնելու վերաբերյալ պայմանագիր։ Պարզվել է, որ տեխնիկական հսկողություն իրականացնող «Պ.» ՍՊԸ-ն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, ինչի պայմաններում տեխնիկական հսկիչը հաստատել է Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացված հաշվետվությունները, որոնց համաձայն պայմանագրի շրջանակներում, իբրև թե, ՊՈԱԿ-ը կատարել է մաքրման աշխատանքներն ամբողջ ծավալով։ Մինչդեռ քննությամբ, հիմնավորվել է, որ սահմանված ժամանակահատվածում Մարտունու տեղամասում մաքրման ենթակա 44 հա տարածքից փաստացի մաքրվել է ընդամենը 28,43 հա տարածքը: Դրա հիման վրա նախարարությունում հաստատված է համարվել, որ կատարված աշխատանքները համապատասխանում են պայմանագրի տեխնիկական բնութագրին, և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվին 3 փուլերով փոխանցվել է դրամաշնորհի պայմանագրի ողջ գումարը ընդհանուր շուրջ 83.875.000 ՀՀ դրամ` փաստացի 20.405.214 ՀՀ դրամի աշխատանքներ կատարված չլինելու պայմաններում`: Հանցավոր ծագում ունեցող 20.405.214 ՀՀ դրամի ՀՀ դրամին օրինական տեսք տալու նպատակով կատարողական կեղծ ակտի հիման վրա ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձը հաստատել է դուրս գրված հաշիվ-ապրանքագիրը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվից «Ար.» ՍՊԸ-ի հաշվին է փոխանցվել 41.633.000 ՀՀ դրամ։ ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ.-ն կատարել է ձևականորեն գրանցված աշխատակիցների համար օրենքով նախատեսված սոց. վճարները և այլ պարտադիր վճարումները, իսկ մնացած գումարը կանխիկացրել է և առձեռն հանձնել վերոնշյալ բարձրաստիճան պաշտոնատար անձին: Վերջինս գումարը ստանալուց հետո Ա.Պ.-ին վճարել է նախապես խոստացված 240.000 ՀՀ դրամ` 2 ամիս իրականացրած հաշվապահության համար, իսկ գումարի մի մասով կատարել վերցրած վարկի մասնակի մարում, մյուս մասը մուտքագրել իր հաշվեհամարին: Այս հանցավոր արարքները կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի, տեխնիկական հսկողություն իրականացնող «Պ...» ՍՊԸ տնօրենի, ՊՈԱԿ-ի Նորատուս և Մարտունի մասնաճյուղերի տնօրենների, «Ար...» ՍՊԸ տնօրենի, «Շրջ...» ՍՊԸ տնօրենի նկատմամբ` պաշտոնեական կեղծիք կատարելու, որոշների նկատմամբ 2 դրվագ ծառայողական լիազորություններն օգտագործելով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ հափշտակություն կատարելու, իսկ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի և «Ար․․․» ՍՊԸ-ի տնօրեի նկատմամբ՝ նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ 2023 թվականի հուլիսին միջնորդություն էր ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որ բավարարվել էր մասնակի և կիրառվել էր վարչական հսկողություն` համակցված գրավով: 10.08.2023թ-ին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի առաջին ատյանի որոշումը և նշված անձի նկատմամբ կիրառել կալանք` 2 ամիս ժամկետով, սակայն հնարավոր չի եղել նրան հայտնաբերել, քանի որ վնասելով վարչական հսկողության նպատակով մարմնին ամրացված հսկողության սարքը՝ վերջինս դիմել է փախուստի: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մեղադրյալներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, մեկ անձի նկատմամբ նույն հիմքով հանրային քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել: Մյուս 4 անձանց մասով նախաքննությունը ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։ Պատճառված վնասի վերականգման նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից վերոնշյալ անձանց անշարժ գույքերի նկատմամբ կիրառվել է արգելադրում։


Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական...

15:28

Հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են, այլև՝ ներսից, բայց մենք դրսից մարդ չենք բերում. ՔՊ-ականը՝ ընտրություններին ընդառաջ ԵՄ-ից օգնություն խնդրելու մասին

Հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են, այլև՝ ներսից, բայց մենք դրսից մարդ չենք...

15:04

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ...

14:44

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության...

14:22

Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական...

14:05

Միքայել Սրբազանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն

Միքայել Սրբազանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական...

13:49

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի մշակույթի նախարարի հետ

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի մշակույթի նախարարի...

13:25

Ինձ կալանավորելով` ՀՀ-ում սկիզբ դրվեց տոտալ իշխանազավթման արատավոր գործընթացին. Ասլանյան

Ինձ կալանավորելով` ՀՀ-ում սկիզբ դրվեց տոտալ իշխանազավթման արատավոր գործընթացին....

12:46

Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 37-ամյա տղամարդը ձերբակալված է

Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 37-ամյա տղամարդը ձերբակալված...

12:33

Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան տուժածներ

Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան...

12:06

Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և...

11:42

Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողություններին. արաբագետ

Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողություններին....

11:16

Օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն (Տեսանյութ)

Օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է 1370...

10:46

Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության

Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության

10:35

Ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայր, դուք էլ՝ արժեզուրկ և գաղափար ուրացած անձինք. Աբրահամյան

Ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայր, դուք էլ՝ արժեզուրկ և...

10:17

ԶՈւ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը բանակի դեմ տեղեկատվական գրոհի ձախողված փորձ է․ ՊՆ մամուլի քարտուղար

ԶՈւ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը բանակի դեմ տեղեկատվական գրոհի...

09:33

Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց...

09:09

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա բացերը

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա...

19:02

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի...

18:49

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված...

18:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55